Էկվադորում 6,9 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ ТАСС-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Տարերքի էպիկենտրոնը գտնվել է Նարանջալ քաղաքից 7 կմ հարավ-արևելք: Օջախը գտնվել է 80 կմ խորության վրա ։ Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չկան:

