Հերթական նախաձեռնությունն է իրականացվում առևտրի դյուրինացման և մաքսազերծման ժամկետների կրճատման գործում։ Այս մասին կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը՝ ներկայացնելով փոփոխությունների նախագիծը, որի ընդունման պարագայում փոքր խմբաքանակներով ապրանքների ներմուծումը Հայաստան կիրականացվի պարզեցված ընթացակարգով։ «Այս նախագծով լուծում ենք սահմանահատման արագության հարցը․ այժմ սահմանային անցման կետերում դեպի մեր երկրի ներս տրանսպորտային միջոցները …

