Ուկրաինան պատժամիջոցներ է սահմանել Բաշար Ասադի դեմ
Քաղաքականություն
18.03.2023 | 16:52Ուկրաինան պատժամիջոցներ է սահմանել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի դեմ։ Համապատասխան հրամանագիրը ստորագրել է Վլադիմիր Զելենսկին։
Պատժամիջոցները սահմանվել են 10 տարի ժամկետով։ Սիրիայի նախագահը բազմիցս աջակցել է Ուկրաինա ռուսական ներխուժմանը։
DW-ի փոխանցմամբ՝ բացի Ասադից՝ պատժամիջոցների ցանկում ավելացվել են ևս 299 ֆիզիկական անձինք ՝ գերազանցապես ՌԴ քաղաքացիներ, ինչպես նաև 141 իրավաբանական անձինք։