Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը Բաց հասարակություն հիմնադրամներ-Հայաստանի և Ժնևի անվտանգության ոլորտի կառավարման կենտրոնի (DCAF) հետ համատեղ՝ «Գաղտնի հսկողության միջոցներ․ ՄԻԵԴ չափանիշներ և միջազգային լավագույն փորձ, ՀՀ օրենսդրության խնդիրներ» խորագրով աշխատաժողով է կազմակերպել։ Աշխատաժողովի ժամանակ իր ելույթում ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը նշեց, որ հետախուզության հետ կապված օրենսդրական փոփոխություններն օրինաչափ են։ «Անկախությունից հետո, անցած …

