Դեկտեմբերի 9-ին «Հայանտառ» ՊՈԱԿ Արագածոտնի մարզի անտառտնտեսությունից ոստիկանության Աշտարակի բաժին անտառախախտման արձանագրություն էր ստացվել․ տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։ Նոյեմբերի 30-ին Բյուրականի անտառպետության աշխատակիցը նշված անտառպետության 2-րդ պահաբաժնում հայտնաբերել էր ապօրինի հատված տարբեր տրամաչափի 50 կաղնի։ Աշտարակի բաժնի համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվեց, որ ծառերն ապօրինի հատել էին Բյուրական գյուղում բնակվող 33, 40 և 59 …

