Դուք հանդես եք գալիս Ալիևի պաշտպանության դիրքերից, դժվար է անտեսել ձեր խանդաղատանքը նրա նկատմամբ․ Հայկ Կոնջորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.10.2026 | 14:52
Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության հաստատումը տնտեսական նոր հնարավորություններ կբացի․ Նիդերլանդների ԱԳ նախարար
26.10.2026 | 14:41
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգու տարածքից համայնքին է վերադարձվել 13 հողամաս՝ ավելի քան 6400 քմ մակերեսով
26.10.2026 | 14:30
Ադրբեջանի ԱԳ նախարարը խոսել է Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման ժամկետներից
26.10.2026 | 14:23
Հոկեյի Հայաստանի հավաքականը հաղթել է ընկերական խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 14:10
Շիրակի մարզի բնակիչներից մեկի գոմում և խորդանոցում մոտ 1 կգ մարիխուանա է հայտնաբերվել
26.10.2026 | 14:02
ԱՄՆ-ն Վիկտոր Օրբանի թեկնածությունն առաջարկում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում․ WSJ
26.10.2026 | 13:52
Նիդերլանդների ԱԳ նախարար Թոմ Բերենդսենը կայցելի Հայաստան
26.10.2026 | 13:45
Հնաբերդում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը
26.10.2026 | 13:37
Ըմբշամարտի ԱԱ. Կարեն Ասլանյանը, Սլավիկ Գալստյանը և Գևորգ Թադևոսյանը դուրս եկան կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 13:36
Նիդերլանդների ԱԳ նախարարն Ադրբեջանից հետո Հայաստան կայցելի
26.10.2026 | 13:34
Եկեղեցու հարցերով ԱԺ քննիչ հանձնաժողովի առաջին նիստը՝ ՈՒՂԻՂ
26.10.2026 | 13:29
Երևան-Աշտարակ ճանապարհին վթարից տուժած երեխաներից մեկին կվիրահատեն. Ավանեսյան
26.10.2026 | 13:25
Հերի՛ք եղավ, կյանքներս կերան, թող գնան «սև ցուցակ», խզե՛լ պայմանագիրը․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 13:16
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեին․ կան վիրավորներ
26.10.2026 | 13:08
Ալեն Սիմոնյանն ու Կիպրոսի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները
Բոլորը

Հայաստան» դաշինքի պատգամավոր Անդրանիկ Թևանյանը ներկայացրեց Արցախում ստեղծված իրավիճակի շուրջ իրենց դաշինքի հայտարարության տեքստը, որի քվեարկությանը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չմասնակցեց:

Խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հիշեցրեց, որ Լաչինի միջանցքի փակումից օրեր անց ԱԺ-ն ընդունել է հայտարարություն:

«Այս հայտարարությունը չի լուծում այն խնդիրները, որոնց մասին հրապարակայնորեն պնդումներ է անում ընդդիմությունը»,- նշեց նա:

Մեկնաբանելով հիմնական զեկուցող պարոն Թևանյանի «էկզոտիկ» մտքերը՝ Հայկ Կոնջորյանն ասաց. «Դուք ըստ էության հանդես եք գալիս Իլհամ Ալիևի պաշտպանության դիրքերից: Դժվար է արդեն ընդգծել ձեր ընդգծված խանդաղատանքը Իլհամ Ալիևի նկատմամբ, մի տեսակ տպավորություն է ստեղծվում, որ դուք ադրբեջանական թեզերի ջահակիր ասպետն եք խորհրդարանում: Մենք խոսում ենք խաղաղությունից, դուք մեզ ասում եք՝ պատերազմի կուսակցություն»:

Նա նշեց, որ եթե իրենք քաղաքական հիշողություն չունենային, կմոռանային, որ Անդրանիկ Թևանյանը ներկայացնում է այն մարդու՝ Ռոբերտ Քոչարյանի խմբակցությունը, որը ժամանակին բանակցում էր ընդհանուր պետության շուրջ, համաձայն որի՝ ԼՂ հայությունը պետք է ունենար ադրբեջանական անձնագրեր: «Հերիք է գալ այստեղ և զբաղվել Իլհամ Ալիևի փաստաբանական գործունեությամբ»,- ամփոփեց Կոնջորյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։