Սեպտեմբերի 13-ին տեսանք՝ մեր դաշնակցի դրոշները կային, բայց դրանց տակ կանգնող մարդիկ լքել էին տարածքը․ Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
27.10.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.10.2026 | 21:29
Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
27.10.2026 | 21:15
Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
27.10.2026 | 21:00
Արգելված է եկեղեցու ինքնավարությանը միջամտելը․ քննիչ հանձնաժողով չէի ձևավորի, եթե ես լինեի պետական իշխանություն․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹԹ
27.10.2026 | 20:49
Դեմոկրատները պահանջում են հետաքննել Թրամփի կապերն Էփշտեյնի հետ․ նոր զեկույցում ԱՄՆ նախագահի հասցեին սեռական բռնության նոր մեղադրանք կա
27.10.2026 | 20:41
Զելենսկին մանրամասներ է հայտնել Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների՝ Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ
Բոլորը

«Հայաստան» դաշինքի պատգամավոր Անդրանիկ Թևանյանն այսօր ԱԺ նիստում ներկայացրեց Արցախում ստեղծված իրավիճակի շուրջ իրենց դաշինքի հայտարարության տեքստը, որին ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը դրական եզրակացություն չէր տվել:

Ինչպես նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, ՔՊ-ն չի մասնակցելու հարցի քվեարկությանը:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն էլ իր ելույթում, անդրադառնալով ընդդիմության ելույթներին, նրանց խորհուրդ տվեց, որ նախ իրենք կողմնորոշվեն, որովհետև լրիվ հակառակ բաներն են ասում. «Պարոն Մինասյան, դուք լսո՞ւմ էիք ձեր խոսքը կողքից, հետո լսո՞ւմ էիք պարոն Թևանյանի ասածը: Ինձ թվում է՝ պարոն Թևանյանը մի օր էլ հետին թվով Պրահայի հայտարարությունները կվերագրի Փառուխի դեպքերին: Մենք միամիտ չենք էնքան, պարոն Թևանյան, էն, ինչ դուք եք խոսում, որ կոնտեքստում եք խոսում, ում համար եք խոսում»:

Պատգամավորն անդրադարձավ նաև «Հայաստան» դաշինքի առաջնորդի հայտարարությանը և ընդգծեց. «Սեպտեմբերի 13-ին դաշնակցի դրոշները կային, բայց դրոշի տակ կանգնող մարդիկ, չգիտես ինչու, մի փոքր շուտ լքել էին այդ տարածքը սահմանին: Բոլոր հոդվածներով դիմել էինք ՀԱՊԿ, բայց էդ մեր դաշնակիցները չեկան: Խաբելու մասին որ խոսում եք, պարոն Թևանյան, խնդրում եմ ավելի հստակ խոսեք»:

Մանրամասները՝ տեսանյութում։