Լաչինի միջանցքը փակածներից մեկը սպառնում է մորթել հայի ու նրա արյունն ավելացնել «քեբաբի» մեջ

Լուրեր

18.11.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.11.2026 | 23:16
Աբրահամ Խաշմանյանը վերադարձել է մարզչական աշխատանքի
18.11.2026 | 23:03
Ադրբեջանի իշխանությունները պետք է անհապաղ և անվերապահորեն ազատ արձակեն խոսքի ազատության իրավունքն իրացնելու համար բանտարկվածներին․ Amnesty International
18.11.2026 | 22:51
Հայտնի են հոգեբանների և արտադպրոցական հաստատությունների մանկավարժների կամավոր ատեստավորման օրերը
18.11.2026 | 22:35
Հայ մարմնամարզիկները ոսկե ու արծաթե մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարում
18.11.2026 | 22:21
ՌԴ-ն Լեհաստանի տարածքում դիվերսիա էր ծրագրել՝ պատասխանատվությունը Կիևի վրա բարդելու համար․ Rzeczpospolita
18.11.2026 | 22:08
Եկեք գնանք ժողովրդին հարցնենք, մնացածն ի՞նչ կապիկություն է․ Միրզոյանը՝ Դավթյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 21:55
Աստղագիտության միջազգային բաց օլիմպիադայում ՀՀ թիմն արժանացել է 6 մեդալի
18.11.2026 | 21:44
Պայմանագրային զինծառայող է մահացել
18.11.2026 | 21:35
Իսրայելի խորհրդարանը նոր խոսնակ ունի․ նրան աջակցում են Նեթանյահուի հակառակորդները
18.11.2026 | 21:24
Կոտայքի մարզում վթարային ջրանջատում կլինի
18.11.2026 | 21:13
GTA VI-ը պաշտոնապես թողարկվել է
18.11.2026 | 21:00
Փաշինյանը ԵՄ-ին անդամակցելուց խոսեց՝ բարձրացնելով Պուտինի հետ սակարկության գինը․ Նարինե Մկրտչյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 20:50
ՀՀ-ն 250 մլն եվրոյի նոր վարկ է վերցնում
18.11.2026 | 20:40
Էդուարդ Բաբայանը՝ «Գործարար»-ի ցուցակով․ ով ում հետ է բացառում կոալիցիան Աբովյանում
Բոլորը

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը Twitter-ի իր միկրոբլոգում անդրադարձել է համացանցում տարածված մի տեսանյութի, որում Լաչինի միջանցքը փակածներից մեկը սպառնում է Նովրուզի առիթով մորթել հայի ու նրա արյունն ավելացնել «քեբաբ» մեջ։

«Արյունարբու ռեժիմին ու իր խամաճիկներին բավական չէ սովամահ անելը 120 000 Լեռնային Ղարաբաղի բնակիչներին։ Այժմ նրանց կեղծ էկո-ակտիվիստները սպառնում են սպանել բոլոր հայերին ու բառացիորեն խմել նրանց արյունը։ Մենք իսկապե՞ս 21-րդ դարում ենք ապրում։ Մեր շուրջ որևէ տեղ քաղաքակիրթ աշխարհ կա՞»,- գրել է Մարուքյանը։

Վերջինիս հապարակած տեսանյութի սկզբում մասնավորապես տեսանյութը նկարահանողը հայերեն հարցնում է․
«Ախպեր հայե՞ս, թե՞ թուրք»։

«Չէ է արա, չէ, ես սոմալացի եմ։ Իսկ եթե ես՝ սոմալացին, այստեղ եմ, ուրեմն մենք այստեղ շուտով հայ կմորթենք ու նրա արյունը կավելացնենք «լյուլա-քեբաբի» մեջ, գիտեք, չէ՞,  դա ինչ է, հայկական «լյուլյա» բառից։ Մաքրումը շարունակվում է»,- ասում է տեսանյութի «հերոսը»։

 

Տաթև Ֆռանգյան