Կոչ ենք անում ՌԴ-ին կիրառել անհրաժեշտ միջոցներ՝ Լաչինի միջանցքը բացելու համար․ Թևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.10.2026 | 14:52
Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության հաստատումը տնտեսական նոր հնարավորություններ կբացի․ Նիդերլանդների ԱԳ նախարար
26.10.2026 | 14:41
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգու տարածքից համայնքին է վերադարձվել 13 հողամաս՝ ավելի քան 6400 քմ մակերեսով
26.10.2026 | 14:30
Ադրբեջանի ԱԳ նախարարը խոսել է Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման ժամկետներից
26.10.2026 | 14:23
Հոկեյի Հայաստանի հավաքականը հաղթել է ընկերական խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 14:10
Շիրակի մարզի բնակիչներից մեկի գոմում և խորդանոցում մոտ 1 կգ մարիխուանա է հայտնաբերվել
26.10.2026 | 14:02
ԱՄՆ-ն Վիկտոր Օրբանի թեկնածությունն առաջարկում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում․ WSJ
26.10.2026 | 13:52
Նիդերլանդների ԱԳ նախարար Թոմ Բերենդսենը կայցելի Հայաստան
26.10.2026 | 13:45
Հնաբերդում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը
26.10.2026 | 13:37
Ըմբշամարտի ԱԱ. Կարեն Ասլանյանը, Սլավիկ Գալստյանը և Գևորգ Թադևոսյանը դուրս եկան կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 13:36
Նիդերլանդների ԱԳ նախարարն Ադրբեջանից հետո Հայաստան կայցելի
26.10.2026 | 13:34
Եկեղեցու հարցերով ԱԺ քննիչ հանձնաժողովի առաջին նիստը՝ ՈՒՂԻՂ
26.10.2026 | 13:29
Երևան-Աշտարակ ճանապարհին վթարից տուժած երեխաներից մեկին կվիրահատեն. Ավանեսյան
26.10.2026 | 13:25
Հերի՛ք եղավ, կյանքներս կերան, թող գնան «սև ցուցակ», խզե՛լ պայմանագիրը․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 13:16
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեին․ կան վիրավորներ
26.10.2026 | 13:08
Ալեն Սիմոնյանն ու Կիպրոսի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները
Բոլորը
ՀՀ ազգային ժողովի իշխող խմբակցությունը չմասնակցեց «Հայաստան» խմբակցության ներկայացրած «Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ իրականացվող ռազմաքաղաքական ագրեսիայի ահաբեկչական և սադրիչ քայլերի, Բերձորի (Լաչինի) միջանցքի փակման կապակցությամբ հայտարարության» նախագծի քվեարկությանը։ Հարցը չընդգրկվեց օրակարգում։ Կողմ քվեարկեց 28 պատգամավոր, ինչը խորհրդարանականների կեսից քիչ է։
Նշենք, որ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովն էլ բացասական եզրակացություն էր ներկայացրել հայտարարության վերաբերյալ։

Արդեն 100 օր է ինչ Արցախը շրջափակված է։ Մենք ներկայացրել ենք Ազգային Ժողովի հայտարարության նախագծի լրամշակված տարբերակը, որն ի դեպ մեզ համար անընդունելի պատճառաբանությամբ մերժվել է։ Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը։

«ՀՀ ԱԺ-ն դատապարտում է Ադրբեջանի կողմից 100 օր շարունակ ԼՂ-ի, Արցախի Հանրապետության շրջափակումը, որը հանգեցրել է անվտանգային, հումանիտար, տնտեսական լրջագույն ճգնաժամի։ Շրջափակման արդյունքում գոյաբանական խնդիրներ են առաջացել 120 հազար Արցախի քաղաքացիների համար։ Ադրբեջանի այս հանցավոր գործողություններն հակասում են նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կետերին, ըստ որի՝ Հայաստանի և Արցախի միջև կապը ապահովվում է Լաչինի միջանցքը, որով անխոչընդոտ պետք է իրկանացվեն մարդկանց, մարդատար և բեռնատար տրանսպորտային միջոցների տեղաշարժը։ Պաշտոնական Բաքուն հրաժարվում է ստանձնած պարտավորություններից»,- նշեց պատգամավորը։

Պատգամավորի խոսքով՝ Ադրբեջանն իր ահաբեկչական քայլերով ցանկանում է ամբողջությամբ կլանել Արցախը, հակադրվելու դեպքում սպառնալով ավելի կոշտ քայլեր իրականացնել։

«Պաշտոնական Բաքուն խմբագրել է Բերձորի կարգավիճակին վերաբերվող ձևակերպումները և դիմել ագրեսիվ գործողությունների, որն արտահայտվում է նաև ՀՀ-ի նկատմամբ Ադրբեջանի ծավալապաշտական վարքագծով։ Ադրբեջանը չի կատարում Արդարադատության միջազգային դատարանի որոշումը, որով բարձր դատարանը պարտավորեցրել է Ադրբեջանին ձեռնարկել բոլոր միջոցները երաշխավորելու Բերձորի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների երկու ուղղություններով անխափան տեղաշարժը։ Սրանք հերթական անգամ ապացուցում են, որ Արցախը երբեք չի կարող լինեն Ադրբեջանի կազմում, արցախահայության կյանքի իրավունքի ապահովման գրավականը Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի երաշխավորված իրացումն է»,- նշեց Թևանյանը։

Պատգամավորը նաև կոչով դիմեց ռուսական կողմին, մասնավորապես, ռուսական խաղաղապահ զորակազմին։ «Անհրաժեշտ է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցներն ու քայլերը Լաչինի միջանցքի շուտափույթ ապաշրջափակման ուղղությամբ։ Մենք չպետք է թույլ տանք որեւէ սադրանք Ադրբեջանի կողմից»։

Մանրամասները՝ տեսանյութում։