«Սուրմալու» և «Տաշիր» առևտրի կենտրոնները շարունակում են փակ մնալ

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Սուրմալու» և «Տաշիր» առևտրի կենտրոնները շարունակում են փակ մնալ․  Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի խոսնակ Ելենա Զոհրաբյանը Factor.am-ի հետ զրույցում ասաց, որ տնօրինությունը հայտնաբերված խախտումները դեռ չի վերացրել։

«Տաշիր» առևտրի կենտրոնի գործունեությունը դադարեցնելու մասին ՔՏՀԱ տեսչական մարմինը հայտնեց մարտի 7-ին։ Այդ առևտրի կենտրոնում հայտնաբերվել են տեխնիկական և հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի  պահանջների շուրջ երկու տասնյակ խախտումներ։

««Տաշիր» առևտրի կենտրոնը դիմում ներկայացրել էր խախտումները մասնակի վերացնելու մասին, որպեսզի տեսչականը վերաբացման թույլտվության տար, սակայն մերժեցինք․ պիտի վերացվեն հայտնաբերված ողջ խախտումները։ Հիմա նոր դիմում են ներկայացրել, պիտի ստուգենք»,- ասաց Ելենա Զոհրաբյանը։

«Սուրմալու» առևտրի կենտրոնի  գործունեությունը դադարեցնելու մասին էլ տեսչականը հայտնեց 16 մարդու կյանք խլած պայթյունից ավելի քան կես տարի անց՝ մարտի 14-ին։ Այս առևտրի կենտրոնում տեխնիկական և հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների շուրջ 5 տասնյակ խախատումներ էին հայտնաբերվել։ Իսկ օգոստոսի 14-ի ողբերգական պայթյունից հետո ստուգումների արդյունքում այս առևտրի կենտրոնում 66 խախտում էր հայտնաբերվել։

Առաջիկայում տեսչականը կհայտարարի խախտումների հիմքով այլ առևտրի կենտրոնների գործունեության դադարեցման մասին, հիմա հրաժարվում են անուններ նշել։

Արփի Հակոբյան