Ֆրանսիայում կառավարությանն անվստահություն հայտնելու ձախողումից հետո բողոքի ցույցերի նոր ալիք է բարձրացրել

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հաղթանակ՝ պարտության համով։ Այսպես է ֆրանսիական և միջազգային մամուլը նկարագրում Ֆրանսիայի Ազգային ժողովում երկրի կառավարությանը երկու անվստահության քվեների արդյունքները։ Էլիզաբեթ Բորնի կառավարությանը հրաժարականից փրկել է 9 ձայն․ անհրաժեշտ 287 ձայնի փոխարեն ընդդիմությանը հաջողվել է մոբիլիզացնել 278 պատգամավորի, գրում է Euronews-ը։

Սակայն կառավարությանն անվստահություն հայտնելու ձախողումը ցուցարարներին կրկին դուրս է բերել ֆրանսիական քաղաքների փողոցներ։ Ինքնաբուխ ցույցերը սկսվել են բավականին խաղաղ, բայց մութն ընկնելուն պես դրանք ավելի ու ավելի կատաղի են դարձել։

Շրջված և այրված աղբամանները, բարիկադները, ոստիկանների ուղղությամբ քարեր նետելը և ծխային գազի կիրառումը հանգեցրել են իրավապահների հետ բախումների։ Փարիզում ավելի քան 170 մարդ է բերման ենթարկվել։

Euronews-ը նշում է, որ անգամ ռեզոնանսային բարեփոխման ընդունումից հետո բողոքի ցույցերը հազիվ թե թուլանան։ Հինգշաբթի լայնածավալ գործադուլներ և բողոքի ցույցեր են նախատեսված Ֆրանսիայի բոլոր խոշոր քաղաքներում։

 

Տաթև Ֆռանգյան