Հակակոռուպցիոն դատարանի նախագահը պարզաբանել է՝ ինչ գումար է վերադարձվել պետբյուջե 

Լուրեր

14.12.2024 | 19:57
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19։35-ի դրությամբ
14.12.2024 | 19:00
Մեքենաների մեջից լսվող երաժշտությունը նախ պետք է կարգավորվի օրենքով, մինչև որ դառնա մտածելակերպ. Սասուն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.12.2024 | 18:52
Կամային հաղթանակ Դանիայի նկատմամբ. ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հաջող մեկնարկը ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում
14.12.2024 | 18:16
ՆԳ նախարարը Ոստիկանության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
14.12.2024 | 17:43
Հաստատվել է ՖԻՖԱ Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի խաղացանկը
14.12.2024 | 17:18
Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
14.12.2024 | 16:44
Անդրանիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրենին
14.12.2024 | 16:15
Վրաստանի նախագահ է ընտրվել ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միխայիլ Կավելաշվիլին
14.12.2024 | 15:55
Օդի ջերմաստիճանը կնվազի
14.12.2024 | 15:31
Ավազակային հարձակում, սպանություն և սպանության փորձ կատարած ոստիկանության գնդապետը ցմահ ազատազրկվեց. Գլխավոր դատախազություն
14.12.2024 | 15:01
Բետիսն առաջընթաց է Թիկնիզյանի համար․ Գուրենկո
14.12.2024 | 14:42
Թողարկվելու է մաեստրո Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտության ալբոմը
14.12.2024 | 14:18
Ռուսաստանում արգելափակվել է Viber-ը
14.12.2024 | 13:57
Պետության կողմից փոխհատուցվող արտամարմնային բեղմնավորման ծրագրին այս տարի ավելի քան 6300 շահառու է դիմել
14.12.2024 | 13:33
Առողջության համապարփակ ապահովագրությունը ներդրվելու է․ Անահիտ Ավանեսյան
Բոլորը

Հակակոռուպցիոն դատարանի նախագահ Խաչիկ Ղազարյանը պատասխանել է Factor.am-ի գրավոր հարցմանը՝ կապված այն քրեական գործի հետ, որում շոշափվել է իր անունը։

Հիշեցնենք, 2021 թվականի հունիսին Քննչական կոմիտեում հարուցվել է  քրեական գործ՝ Դատական դեպարտամենտում ենթադրյալ չարաշահումների դեպքի առթիվ։ Կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն՝ «Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի հանձնարարագրերով Դատական դեպարտամենտում իրականացված պետական միջոցների կառավարման օրինականության վերահսկողության ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ 2016-2018 թթ. Դատական դեպարտամենտի ղեկավարի հրամաններով 9 աշխատակիցներ, իբրև թե, գործուղվել են ՀՀ տարբեր մարզեր և  գործուղման ծախսերի հատուցման համար ներկայացնելով տարբեր տնտեսվարող սուբյեկտների կողմից տրամադրված  գիշերակացը հավաստող փաստաթղթեր՝ ստացել են առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 41.934.000 ՀՀ դրամ գումար: Պարզվել է, որ մի շարք դեպքերում համապատասխան աշխատակիցները գործուղման օրերի ժամանակահատվածում գտնվել են աշխատանքի վայրում, ինչպես նաև հյուրանոցային ծառայությունների ծախսերի փոխհատուցման համար ներկայացրել են այնպիսի տնտեսվարողների կողմից տրամադրված փաստաթղթեր, որոնք, ըստ ՊԵԿ տվյալների, չեն մատուցել համապատասխան ծառայություններ կամ չեն ունեցել համապատասխան քանակության հյուրանոցային համարներ»: Դեպքի առթիվ քրեական գործը հարուցվել էր այդ ժամանակ գործող Քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով՝ առանձնապես խոշոր չափերով խարդախության, փաստաթղթեր կեղծելու, պաշտոնեական կեղծիքի և պաշտոնեական դիրքը չարաշահելու, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։

Ղազարյանը Դատական դեպարտամենտի այն 9 աշխատակիցներից մեկն էր, ում  անունը շոշափվում է  քրեական գործով։ Վերջինիս՝ Հակակոռուպցիոն դատարանի նախագահ նշանակվելուց հետո «Փաստերի ստուգման հարթակը» փորձել էր պարզել, թե ինչ ընթացք է ստացել քրեական գործը, և դրա շրջանակներում ինչ կարգավիճակ է ունեցել Խաչիկ Ղազարանը։ Ի պատասխան «Փաստերի ստուգման հարթակի» հարցման՝ Դատախազությունից հայտնել էին, որ  2021 թվականի հոկտեմբերի 10-ին որոշվել է Խաչիկ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին։ 

«ՀՀ Քննչական կոմիետեի ՀԿԳ քննության  գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով Խաչիկ Կարապետի Ղազարյանն ունեցել է վկայի դատավարական կարգավիճակ։ Վերջինիս կողմից նախաքննության ընթացքում պետական բյուջե է վերականգնվել 5․ 813․000 ՀՀ դրամ։  2021 թվականի հոկտեմբերի 10-ին որոշում է կայացվել Խաչիկ Ղազարյանի և այլոց նկատմամբ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին  կետով, 314-րդ հոդվածով,  325-րդ հոդվածով քրեական հետապնդում չիրականացնելու  և քրեական գործի վարույթը կարճելու մասին՝ նրանց արարքում հանցակազմի բացակայության հիմքով»,- հայտնել են  Դատախազությունից։

Այս հրապարակումից հետո հարցում էինք ուղարկել Խաչիկ Ղազարյանին՝ հայցելով հետևյալ  հարցերի պատասխանները․

1 Ղազարյանը մեկնե՞լ է գործուղումների, թե՞ ոչ։
2 Վկայի կարգավիճակ ունենալով՝ ի՞նչ հիմնավորմամբ/ պատճառաբանությամբ է  վճարել պետությանը հասցված վնասը։ 

3․Հակակոռուպցիոն դատարանի դատավոր, ապա՝ նախագահ նշանակվելիս վերը նշված քրեական գործի վերաբերյալ Ղազարյանից պահանջվե՞լ են պարզաբանումներ կամ առհասարակ այս քրեական գործը քննարկման առարկա դարձե՞լ է։
4․Դրական պատասխանի դեպքում խնդրում ենք նշել, թե ո՞վ է պահանջել պարզաբանումներ կամ ե՞րբ  է վերը նշված գործը դարձել քննարկման առարկա։

Խաչիկ Ղազարյանը Հարցման 1-ին կետի վերաբերյալ տեղեկացրել է, որ որ Դատական դեպարտամենտի ղեկավարի հրամանների համաձայն՝ 2016-2018- թթ ի ժամանակահատվածում մեկնել է գործուղումների։

Անդրադառնալով հարցին, թե վկայի կարգավիճակ ունենալով՝ ինչո՞ւ է վճարել պետությանը պատճառված վնասը, Ղազարյանը գրել է․

« 2021 թվականի հոկտեմբերի 10-ին որոշում է կայացվել Խաչիկ Ղազարյանի և այլոց նկատմամբ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 314-րդ հոդվածով, 325-րդ հոդվածով քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին՝ նրանց արարքում հանցակազմի բացակայության հիմքով։

Ինչ վերաբերվում է վերը նշված քրեական գործով Խաչիկ Ղազարյանի և այլոց կողմից որոշակի գումար վճարելուն, ապա տեղեկացվում է, որ կատարված վերահաշվարկների արդյունքում ի հայտ են եկել որոշակի անճշտություններ, որի չափով Դատական դեպարտամենտի հաշվեհամարին է վերադարձվել սխալ հաշվարկված և վճարված գումարները: Հարկ եմ համարում ընդգծել, որ գումարների վերադարձը հանդիսացել է, ոչ թե պետությանը պատճառված վնասի վերականգնում, այլ ավել հաշվարկված գումարների վերադարձ»:

Անդրադառնալով հարցերին, թե արդյոք իրեն դատավոր կամ դատարանի նախագահ նշանակելիս իրեն հարցեր տրվել ե՞ն վերը նշված քրեական գործի մասին, Ղազարյանը հայտնել է հետևյալը․

 «Բարձրագույն դատական խորհուրդը Հակակոռուպցիոն դատարանի կոռուպցիոն հանցագործությունների քննության վարույթներով մասնագիտացմամբ դատավորի թափուր տեղի համալրման համար օրենքով սահմանված կարգով առաջարկություն է ներկայացրել դատավորների թեկնածուների ցուցակի հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի կոռուպցիոն հանցագործությունների քննության գործերով ենթաբաժնի թեկնածու Խաչիկ Ղազարյանին իր թեկնածությունը՝ Հանրապետության Նախագահի նշանակմանը ներկայացնելու համար:  Նշված գործընթացը տեղի է ունեցել գրավոր ընթացակարգով:

Միաժամանակ տեղեկացվում է, որ դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակի կոռուպցիոն հանցագործությունների քննության վարույթներով մասնագիտացման ենթաբաժինն արտահերթ համալրելու նպատակով անցկացվելիք բանավոր քննությանը, որը տեղի է ունեցել 15.02.2022թ. Բարձրագույն դատական խորհրդի վարչական շենքում՝ դռնբաց նիստում Ձեր կողմից հիշատակվող քրեական գործի վերաբերյալ, որևէ պարզաբանում /հարցադրում չի պահանջվել:

Ինչ վերաբերվում է դատարանի նախագահ նշանակվելուն, ապա տեղեկացվում է, որ այն իրականացվել է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 121-րդ հոդվածով սահմանված կարգով»։

Նշենք, որ ավելի վաղ Factor.am-ը Խաչիկ Ղազարյանի կողմից պետբյուջե վերադարձված գումարի վերավերյալ պարզաբանումներ էր խնդրել նաև Դատախազությունից և Քննչական կոմիտեից, սակայն երկու կառույցներից էլ բովանդակային պատասխան չէր ստացվել։

Արաքս  Մամուլյան