Հունաստանն ու Թուրքիան պայմանավորվել են միմյանց աջակցել միջազգային հարթակներում

Լուրեր

09.10.2026 | 10:52
Սիսիանում 6-ամյա երեխային ապտակելու կասկածանքով ձերբակալվել է դասապատրաստող ուսուցչուհին
09.10.2026 | 10:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մինչև նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրությունները չի հարձակվի Իրանի վրա
09.10.2026 | 10:30
Ալիևը հույս է հայտնել, որ Թրամփը Նոբելյան մրցանակի կարժանանա Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու ջանքերի համար
09.10.2026 | 10:29
Նեյմարի դուբլը «Սանթոսին» փրկել է պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 10:21
Թուրքմենստանում ընթանում է ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ
09.10.2026 | 10:15
Մարտի 1-ի գործով ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գործն ուղարկվել է դատարան
09.10.2026 | 10:07
Երեք հայ բռնցքամարտիկներ մեդալ են ապահովել պատանեկան ԵԱ-ում
09.10.2026 | 09:59
COP17-ի օրերին կսահմանափակվի երթևեկությունը․ ՆԳՆ-ն պատրաստվում է անվտանգության միջոցառումներին
09.10.2026 | 09:42
Անտոնիո Ֆերնանդեսը հրապարակել է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
09.10.2026 | 09:34
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան–Իրան հարաբերությունների զարգացումն ու նոր ծրագրերը
08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Հունաստանը և Թուրքիան որոշել են աջակցել միմյանց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում և Միջազգային ծովային կազմակերպությունում, որը բնութագրվում է որպես «նոր դարաշրջան» երկրների երկկողմ հարաբերություններում՝ վերջին ամիսների լարված հարաբերություններից հետո, գրում է Euractiv-ը։

Նշվում է, որ Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասը և նրա թուրք գործընկեր Մևլութ Չաբուշօղլուն նախօրեին Բրյուսելում պայմանավորվել են աջակցել Աթենքի թեկնածությանը Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամի պաշտոնում 2025-26 թվականների համար, ինչպես նաև Անկարայի հայտը Միջազգային ծովային կազմակերպության գլխավոր քարտուղարությունում պաշտոնի համար։

Այս քայլը հունական լրատվամիջոցները բնութագրել են որպես երկու երկրների հարաբերությունների «նոր դարաշրջանի» արդյունք, որոնք ամիսներ շարունակ լարված էին՝ գրեթե զրոյական կապի ուղիներով: Սակայն ամեն ինչ սկսեց փոխվել Թուրքիայում ավերիչ երկրաշարժերից և Աթենքի ցուցաբերած համերաշխությունից հետո։ Հունական ԶԼՄ-ները նշում են, որ երկու երկրների միջև քաղաքական մթնոլորտը փոխվել է, և որ երկուսն էլ ցանկանում են պահպանել ոչ պաշտոնական «հանգստությունը»։

Ինչ վերաբերում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Հունաստանի թեկնածությանը, Թուրքիան, նրա մերձավոր դաշնակիցները և Ռուսաստանը համարվում էին այն արգելափակելու հնարավոր սպառնալիքները։ Այժմ Աթենքում կարծում են, որ երկու հիմնական խոչընդոտներից մեկը հաղթահարված է:

Բացի այդ, երկու երկրներում էլ այս տարի ընտրություններ են սպասվում, և իշխող կուսակցությունները բախվում են վերընտրվելու դժվարություններին։

Էմմա Չոբանյան