Թուրքիայում ԵՄ պատվիրակության ղեկավար Նիկոլաուս Մեյեր-Լանդրութը հայտարարել է, որ կառույցը ծրագրում է փետրվարի 22-ին Ստամբուլում Ուկրաինայի հարցով «խոշոր համաժողով» կազմակերպել։ Այս մասին հայտնել է NTV հեռուստաալիքը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Մեյեր-Լանդրութի խոսքով՝ միջոցառմանը ծրագրվում է հրավիրել Ուկրաինայի կառավարության ներկայացուցչին։ Մյուս մասնակիցների, ինչպես նաև Թուրքիայի ներկայացվածության մակարդակի վերաբերյալ դիվանագետը տեղեկություն չի հաղորդել։ Լանդրութը նաև նշել է, որ …

