Վարչապետին ներկայացվել են Գիտության կոմիտեի և Բարձրագույն որակավորման կոմիտեի կողմից 2022թ. կատարված աշխատանքները

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին այսօր ներկայացվել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Գիտության կոմիտեի և Բարձրագույն որակավորման կոմիտեի 2022թ. գործունեության հաշվետվությունները․ տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։

Խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանը և Տիգրան Խաչատրյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, Գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահի տեղակալ Գագիկ Քթրյանը, պաշտոնատար այլ անձինք:

Վարչապետին զեկուցվել է 2022թ. գիտական և գիտատեխնիկական գործունեության ոլորտում ՀՀ ծրագրերի և միջոցառումների կատարման վերաբերյալ:

Նշվել է, որ Գիտության կոմիտեի կողմից աշխատանքներն իրականացվել են 4 ուղղությամբ՝ ենթակառուցվածքների բարելավում, մարդկային ռեսուրսների զարգացում, պետական ֆինանսավորման արդյունավետություն և իրավական դաշտի կարգավորում:

2022թ. հունվարի 1-ից զգալիորեն ավելացել է գիտաշխատողների աշխատավարձը՝ 2021թ. մայիսի 13-ին ՀՀ կառավարության հաստատած 2022-2025թթ. բազային ֆինանսավորման ծրագրերում ընդգրկված գիտական կադրերի ատեստավորման գործընթացի արդյունքներով:

Հայտարարվել է գիտաշխատողների որակավորման բարձրացմանը և երիտասարդ կադրերի ներգրավմանը միտված 4 մրցույթ: Մասնավորապես, առաջին անգամ կազմակերպվել է «ՀՀ գիտական համայնքին արտերկրի գիտնականների ինտեգրմանն աջակցության ծրագիր» միջազգային մրցույթ, որի արդյունքում 2022թ. հոկտեմբերից ֆինանսավորվել է արտերկրից ՀՀ տեղափոխված 5 գիտնական՝ 60 ամիս տևողությամբ, յուրաքանչյուրը՝ 175 մլն ՀՀ դրամ: Առաջին անգամ անցկացվել է «Հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագիր» մրցույթ, ֆինանսավորվել են 11 երկրից 18 գիտնականի ներկայացրած թեմաներ: Յուրաքանչյուր ծրագրին 5 տարվա համար հատկացվում է մինչև 152.5 մլն ՀՀ դրամ, որի որոշակի մասն ուղղվում է լաբորատոր միջավայրի բարեկարգմանը: Կազմակերպվել է «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր-2022» մրցույթ, ֆինանսավորվել են 26 ասպիրանտի և հայցորդի հետազոտական ծրագրեր: Երիտասարդ գիտաշխատողների հետազոտությունների աջակցության ծրագրով ֆինանսավորվել է 35 հայտ: Նշված 4 մրցույթով ընտրված 86 ծրագրից 69-ի ղեկավարները մինչև 35 տարեկան գիտնականներ են, ծրագրերում ներգրավված 286 անձից 211-ը երիտասարդներ են։

Գիտության ոլորտում ենթակառուցվածքի, նյութատեխնիկական բազայի արդիականացման համար ֆինանսական աջակցություն տրամադրելու մրցույթի արդյունքում 15 գիտական կազմակերպության տրամադրվել է 2 մլրդ 933 մլն ՀՀ դրամ՝ ֆինանսավորվել է 28 հայտ: 2022թ. փետրվարի 11-ից ուժի մեջ է մտել «ՀՀ և ԵՄ միջև ԵՄ «Հորիզոն Եվրոպա» հետազոտությունների և նորարարությունների շրջանակային ծրագրին ՀՀ մասնակցության մասին» համաձայնագիրը: «Ծրագրի շրջանակում 2021-2022թթ. ՀՀ կազմակերպությունների կողմից ներգրավվել են 2,729,236.25 եվրո դրամաշնորհային միջոցներ: Համագործակցության հուշագիր է ստորագրվել Վրաստանի Շոթա Ռուսթավելու անվան ազգային գիտական հիմնադրամի հետ:

Զեկուցվել է, որ Բարձրագույն որակավորման կոմիտեի 2022թ. գործունեությունն ուղղված է եղել համակարգի բարելավմանը: Նախաձեռնվել է գիտական կոչումների շնորհման կարգի փոփոխություն, մշակվել է գիտական աստիճանաշնորհման նոր կանոնակարգի նախագիծ, ձեռնարկվել են ասպիրանտական կրթության իրավական դաշտի լավարկմանը և ՀՀ գիտական պարբերականների որակի վերահսկմանը միտված քայլեր: Ընթացքի մեջ են գրագողության դեմ պայքարի համակարգչային նոր ծրագրի ներդրման աշխատանքները: Վերանայվել է ԲՈԿ-ի կողմից ընդունելի գիտական ամսագրերի ցանկը, դուրս է մնացել 9 պարբերական: Շնորհվել է գիտությունների թեկնածուի 166 վկայագիր, դոցենտի կոչման 86 դիպլոմ, գիտությունների դոկտորի 10 վկայագիր և պրոֆեսորի կոչման 18 դիպլոմ։

Կատարված աշխատանքների վերաբերյալ ծավալվել է մտքերի փոխանակություն: Քննարկվել են պետական խթանման ծրագրերով ստեղծվող գիտական արտադրանքի և ենթակառուցվածքի զարգացմանը, գիտություն-արտադրություն կապի ապահովմանը, համակարգաստեղծ ծրագրերի իրականացմանը վերաբերող և այլ հարցեր:

Վարչապետը կարևորել է գիտաշխատողների ատեստավորման և արդյունքում՝ աշխատավարձերի բարձրացման մեխանիզմի գործարկումը, ինչը կխթանի ոլորտի զարգացումը: Արձագանքելով՝ Գիտության կոմիտեի նախագահը զեկուցել է, որ 2010թ. ի վեր գիտաշխատողների աշխատավարձերի նորմավորում չի եղել, և ատեստավորման ու դրան համարժեք՝ աշխատավարձի բարձրացման գործընթացը լինելու է շարունակական:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է գիտաշխատողների որակավորման բարձրացման ու երիտասարդ կադրերի ներգրավման ծրագրերին և նշել, որ պետք է աշխատել Հայաստանում գիտությամբ զբաղվելու պայմանների զարգացման և գիտական ենթակառուցվածքի գրավչության բարձրացման ուղղությամբ:

Կառավարության ղեկավարին զեկուցվել է բարձրագույն կրթության և գիտության ոլորտում իրականացվող մյուս բարեփոխումների ընթացքի վերաբերյալ ևս: