ՌԴ-ն Իրանի, Թուրքիայի և Սիրիայի հետ համաձայնեցնում է քառակողմ հանդիպման ժամանակացույցը

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսաստանի Դաշնությունը Սիրիայի, Իրանի և Թուրքիայի հետ համաձայնեցնում է ԱԳ փոխնախարարների մակարդակով առաջիկա քառակողմ խորհրդակցությունների ժամանակացույցը, հստակ ժամկետներ չկան։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը։

«Մենք դեռ ոչինչ չէինք համաձայնեցրել, այնպես որ՝ տեղափոխելու հարց չկար։ Մենք ելնում ենք նրանից, որ հանդիպումը պետք է տեղի ունենա հնարավորինս շուտ։ Բայց մեր գործընկերները՝ սիրիացիները, թուրքերը և իրանցիները, աշխատանքային ժամանակացույց ունեն: Թեև հստակ ժամկետ չկա, մենք կշարունակենք համաձայնեցնել»,- ասել է Բոգդանովը:

Նա նշել է, որ խոսքը չորս երկրների ԱԳ փոխնախարարների մակարդակով խորհրդակցության մասին է, որի նպատակը ԱԳ նախարարների հանդիպումը նախապատրաստելն է։

Հավելենք, որ նախօրեին Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ ռուսական կողմի առաջարկով հանդիպումը հետաձգվել է, որը, ըստ մամուլի հրապարակումների, պետք է տեղի ունենար Մոսկվայում մարտի 15-16-ին։

Էմմա Չոբանյան