Ս․թ․ փետրվարի 23-ին տեղի է ունեցել ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցի աշխատանքային այցը Կալիֆորնիա նահանգի Ֆրեզնո քաղաք. տեղեկացնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։ Այցի ընթացքում դեսպան Մակունցը հանդիպումներ է ունեցել Ֆրեզնոյի քաղաքապետ Ջերի Դայերի, Ֆրեզնոյի համալսարանի ռեկտոր Սաուլ Խիմենես-Սանդովալի և Ֆրեզնոյի համայնքային առողջապահական համակարգի նախագահ և գործադիր տնօրեն Քրեյգ Կաստրոյի հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են Հայաստան-Ֆրեզնո …

