Հրաժարվեք ՀՀ որևէ իշխանության մեղադրել պատերազմ հրահրելու մեջ․ Հակոբ Արշակյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.10.2026 | 01:04
Մոտ 540 ձայնով պարտվել ենք Ստեփանավանում. ՔՊ-ական․ ՏԵՍԱՆՅՈւԹ
26.10.2026 | 00:42
Ինչ է կատարվում Ստեփանավանի ՔՊ շտաբում. նախնական տվյալներով պարտվել են. ՈՒՂԻՂ
26.10.2026 | 00:40
Շիրակի երկու համայնքներում հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները
25.10.2026 | 23:35
Նախնական արդյունքները՝ Գեղարքունիքի մարզի երեք համայնքներից
25.10.2026 | 23:23
Ավտոբուսը արգելափակվել է ձյան շերտում․ 49 ուղևորներից 20-ը երեխաներ են եղել
25.10.2026 | 23:00
Իջևանի 38/22 ընտրատեղամասում ՔՊ-ն առաջատար է եղել մեծ տարբերությամբ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 22:42
ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ իրավիճակային վերլուծության կենտրոնը արագ արձագանքել է 42 իրավիճակի
25.10.2026 | 22:00
«Ականատես»-ը 407 ընտրատեղամասից 137-ում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
25.10.2026 | 21:45
Մեղրիի մի շարք բնակավայրերում ՔՊ-ն ստացել է ավելի քան 60%, Գորիսի 3 բնակավայրում «Համերաշխությունը»՝ 100%․ նախնական արդյունքներ
25.10.2026 | 21:36
Ստեփանավանում մասնակցությունը կազմել է 68.83%, Ֆիոլետովոյում՝ 25.39%․ ՏԻՄ ընտրությունների տվյալները՝ ժամը 20։00-ի դրությամբ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկ Իջևանի 38/22 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկը 25/24 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:18
Իջևանի 38/22 ընտրատեղամասում հաշվարկը սկսվեց՝ չնայած ընտրողների և կտրոնների միջև տարբերությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 21:09
ՏԻՄ ընտրություններ․ ժամը 20։00-ի դրությամբ ՆԳՆ-ն ստացել է 35 ահազանգ
25.10.2026 | 20:57
Նախնական արդյունքները՝ Ստեփանավանի բնակավայրերից
Բոլորը

ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանն այսօր՝ մարտի 21-ին, ԱԺ ամբիոնից անդրադարձավ Արցախի հիմնախնդրի կարգավորման 1998 թվականի նոյեմբերին առաջարկված փաստաթղթի տարբերակին և հայտնեց, որ հինգերորդ կետում գրված է հետևյալը՝ ԼՂ քաղաքացիները, որպես անձը հաստատող վկայական, կունենան Ադրբեջանի անձնագիր «Լեռնային Ղարաբաղ» հատուկ նշումով:

«Միայն ԼՂ կառավարությունն իրավունք կունենա նման անձնագիր հանձնել: ԼՂ հայկական ծագում ունեցող քաղաքացիները կարող են արտագաղթել Հայաստան և մշտական բնակություն հաստատելու համար այնտեղ տեղափոխվելու դեպքում հայկական քաղաքացիություն ստանալ՝ ՀՀ օրենքների համաձայն»,-ասաց նա:
Արշակյանը հիշեցրեց, որ հայկական կողմը դա ընդունել է որպես հիմք, և Հեյդար Ալիևը հրաժարվել է այս փաստաթղթից. «Ես ուզում եմ այս ամենը հաշվի առնելով, նաև հաշվի առնելով քիվեսթյան գործընթացը և դրան հաջորդող գործընթացները՝ մեկ անգամ ևս խնդրել, հորդորել ձեզ՝ հրաժարվել «Հայաստանի որևէ իշխանություն բերեց պատերազմ» խոսույթից: Որովհետեւ իրականում պատերազմը տեղի է ունեցել այս ամբողջ գործընթացի տապալման արդյունքում:
Եկեք միմյանց չմեղադրենք, որը կարող է հայկական կողմին որևէ կերպ ներքաշել այս խոսույթի մեջ: Դա ադրբեջանական խոսույթ է, այսինքն՝ իրենք են ասում, որ մենք հրահրել ենք պատերազմ: Ոչ, նման բան չի եղել:

Եղել է գործընթաց, որը պետք է բերեր Արցախի հիմնախնդրի լուծմանը, որը, ի վերջո, տարբեր շրջափուլերով անցնելուց հետո չի բերել այդ լուծմանը և հիմա էլ չի եկել լուծման: Եվ դրա հետևանքով են եղել Ապրիլյան պատերազմը, 2020 թվականի 44-օրյա պատերազմը»,- նշեց Հակոբ Արշակյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։