Կենդանի հուշարձանն ենք, թե ինչքան վատ կարող է լինել բանակցությունը․ Կոնջորյանը՝ ընդդիմությանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.10.2026 | 01:04
Մոտ 540 ձայնով պարտվել ենք Ստեփանավանում. ՔՊ-ական․ ՏԵՍԱՆՅՈւԹ
26.10.2026 | 00:42
Ինչ է կատարվում Ստեփանավանի ՔՊ շտաբում. նախնական տվյալներով պարտվել են. ՈՒՂԻՂ
26.10.2026 | 00:40
Շիրակի երկու համայնքներում հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները
25.10.2026 | 23:35
Նախնական արդյունքները՝ Գեղարքունիքի մարզի երեք համայնքներից
25.10.2026 | 23:23
Ավտոբուսը արգելափակվել է ձյան շերտում․ 49 ուղևորներից 20-ը երեխաներ են եղել
25.10.2026 | 23:00
Իջևանի 38/22 ընտրատեղամասում ՔՊ-ն առաջատար է եղել մեծ տարբերությամբ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 22:42
ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ իրավիճակային վերլուծության կենտրոնը արագ արձագանքել է 42 իրավիճակի
25.10.2026 | 22:00
«Ականատես»-ը 407 ընտրատեղամասից 137-ում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
25.10.2026 | 21:45
Մեղրիի մի շարք բնակավայրերում ՔՊ-ն ստացել է ավելի քան 60%, Գորիսի 3 բնակավայրում «Համերաշխությունը»՝ 100%․ նախնական արդյունքներ
25.10.2026 | 21:36
Ստեփանավանում մասնակցությունը կազմել է 68.83%, Ֆիոլետովոյում՝ 25.39%․ ՏԻՄ ընտրությունների տվյալները՝ ժամը 20։00-ի դրությամբ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկ Իջևանի 38/22 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկը 25/24 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:18
Իջևանի 38/22 ընտրատեղամասում հաշվարկը սկսվեց՝ չնայած ընտրողների և կտրոնների միջև տարբերությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 21:09
ՏԻՄ ընտրություններ․ ժամը 20։00-ի դրությամբ ՆԳՆ-ն ստացել է 35 ահազանգ
25.10.2026 | 20:57
Նախնական արդյունքները՝ Ստեփանավանի բնակավայրերից
Բոլորը

«Աստղերը հուշում են, որ հիմա ընդդիմադիր պատգամավորները պետք է լքեն դահլիճը». ԱԺ նիստի ժամանակ իր ելույթն այսպես սկսեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։

«Սա ընդդիմության ինքնության, որպես քաղաքական մարմին ամենաշռնդալից ապացույցն է: Ընդդիմությունը գալիս է այս դահլիճ, շառաչուն մտքեր է արտահայտում, թե տեսեք, մենք հզոր բանակցողներս, մենք հզոր ռազմաքաղաքական ստրատեգներս ու հետո, երբ էկրանի վրա տեսնում են, որ մեր մոտից պատգամավորները գալու են իրենց արձագանքեն, դահլիճը լքում են՝ ճողոպրում են»,- ասաց Կոնջորյանը։

Պատգամավորը հավելեց, որ դահլիճը լքելու, դաշտը լքելու հարցում այսօր ընդդիմությունը իր հավասարը չունի. «Ես մի քանի անգամ ասել եմ, որ եթե դուք լքում եք այս դահլիճը՝ բանավեճի դահլիճը, եթե դուք լքում եք ճշմարտության համար մղվող գաղափարական պայքարի դաշտը, ապա դուք լքում եք նաև բոլոր մյուս դաշտերը»:

Կոնջորյանը նաև նկատեց, որ ընդդիմության հպարտ հեռանալու ընթացքում իր գործընկերներից մեկը նշել է, որ 5-րդ շարասյունն է լքում դահլիճը:

«Ես ուղղակի զարմանում եմ երբ ամեն անգամ գալիս են կուսական զարմանքով խոսում են, որ մենք չգիտենք, թե դուք ինչ եք բանակցում, այն դեպքում երբ վարչապետն այս ամբիոնից, ուղիղ եթերով հրավիրել է նրանց փակ քննարկման, որտեղ պատրաստ էր ներկայացնել այդ թվում նաև բանակցային գործընթացը: Այս մարդիիկ շեֆից հարցրել են, շեֆը արգելել է և չեն եկել այդ քննարկմանը: Հիմա եկել են էստեղ զարմացած մտավարժանքներ են անում: Մի քիչ ժուժկալ եղեք ձեր տարատեսակ մտքերը այստեղ շաղ տալուց»,- նշեց Կոնջորյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։