ՄԱԿ-ում Ֆրանսիայի ներկայացուցիչը հիշեցրեց ու ընդգծեց նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ Ադրբեջանի ստանձնած պարտավորությունը՝ երաշխավորել քաղաքացիների, տրանսպորտային միջոցների, բեռների երթևեկության անվտանգությունը: Ֆրանսիայի ներկայացուցիչն այս մասին շեշտեց ՄԱԿ ԱԽ նիստում, որում քննարկվում է Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը: «Վերջին շրջանի իրադարձությունները մեզ շատ են մտահոգել: Երկու հանգամանք եմ ուզում ընդգծել: Նախ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միջանցքի ազատ տեղաշարժի …

