Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը հանդիպել է Հանրային խորհրդի անդամների հետ

Լուրեր

11.11.2026 | 09:35
Կուսակցություններին, ԶԼՄ-ներին և ՀԿ-ներին եկամտային հարկից ֆինանսավորելու նախագծի քննարկում ԱԺ-ում․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
Բոլորը

Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը մարտի 22-ին ընդունել է ԱՀ Նախագահին կից գործող Հանրային խորհրդի անդամներին՝ խորհրդի նախագահ Արմեն Գևորգյանի գլխավորությամբ։

Պետնախարարի աշխատակազմից տեղեկանում ենք, որ հանդիպման ընթացքում պետական նախարարը ընդգծել է Հանրային խորհրդի արդյունավետության բարձրացման կարևորությունը, շեշտել, որ այն որպես խորհրդատվական մարմին առաջնահերթորեն պետք է ապահովի պետության և հասարակության միջև երկխոսությունը՝ հիմնված նախաձեռնողականության և հասցեական ծրագրերի մշակման վրա։

«Այս ծանր շրջանում Հանրային խորհրդի աշխատանքների առանցքը պետք է լինի հանրային պատշաճ վերահսկողությունը։ Այն խնդիրները, որոնք դուրս են մնում պետական պաշտոնյայի տեսադաշտից՝ ձեր միջոցով պետք է բարձրաձայնվեն, հասանելի դառնան մեզ, իսկ հանրային իշխանության մարմինները պետք է ականջալուր լինեն դրանց և հետևողական միջոցներ ձեռնարկեն այդ խնդիրները լուծելու ուղղությամբ»,-ասել է Գ․ Ներսիսյանը։

Պետական նախարարը հանրային խորհրդի անդամներին ներկայացրել է երկրի սոցիալ-տնտեսական վիճակը, իր համակարգման ոլորտում կատարվող աշխատանքները:

Հանդիպումն ընթացել է առողջ երկխոսության, հարցերի հնչեցման ու քննարկումների ձևաչափով: Պետական նախարարը բարձր է գնահատել հանդիպումը և տեղի ունեցած առարկայական քննարկումը, խնդրելով առավել հաճախակի շփումներ: