Բլինքենի զա՞նգն է կանխել նոր պատերազմը. լարվածություն տեղեկատվական ճակատում․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Ադրբեջանի ԶՈւ-ն այսօր առավոտյան թիրախավորել է Ճարտար քաղաքի բնակիչներին, երբ վերջիններս «Կլազին ձոր» կոչվող տեղամասում գտնվող խաղողի այգիներում գյուղատնտեսական աշխատանքներ էին կատարում:

«Այգիներին հարակից ադրբեջանական մարտական դիրքերից քաղաքացիական անձանց ուղղությամբ հրաձգային տարբեր զինատեսակներով անկանոն կրակ է բացվել, ինչի հետևանքով դադարեցվել են գյուղատնտեսական աշխատանքները: Տուժածներ չկան։ Տեղեկությունը փոխանցվել է ռուսական խաղաղապահ զորակազմին»,- ասվում է ԱՀ ՆԳՆ հայտարարության մեջ:

Վերջին շրջանում Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածում, թե ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ: Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը հիշեցնում է՝ նման ծավալի ապատեղեկատվություն ադրբեջանական կողմը տարածում էր սեպտեմբերի 13-ի էսկալացիայից առաջ, իսկ երեկ տելեգրամյան ալիքներում շրջանառվող տեղեկատվության վերլուծությունն ադրբեջանագետին բերել է եզրակացության, որ Ադրբեջանը պատրաստվում է կոնկրետ գործողությունների:

«Իրականում, երեկ շատ ուժեղ էր այդ տեղեկատվական ալիքը, այսինքն` տելեգրամյան ալիքներով հաղորդագրություն էին տարածում, որ լարվածություն է սպասվում, պատասխանատվությունը հայկական կողմի վրա է»,- նշում է Հայրապետյանը:

Ադրբեջանագետն ասում է՝ հայկական կողմից այս ամենին պիտի համարժեք արձագանք լիներ, բայց Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը լուռ էր, փոխարենը հայ հանրությունն էր խուճապի մատնվել, և Ադրբեջանի իշխանությունների նպատակն էլ հենց դա էր: Բաքուն չի փոխում ձեռագիրը՝ արձանագրում է Հայրապետյանը, միևնույն ժամանակ չհասկանալով իրանական տելեգրամյան ալիքների ակտիվությունը երեկ նույն ժամանակահատվածում:

«Նախազգուշացնող տեսանյութեր և տարբեր հոդվածներ էին տարածում Ադրբեջանի դեմ, կար տեղեկատվական դիմադրություն»,- ասում է ադրբեջանագետը:

Քանի որ Տելեգրամն այսօր տեղեկատվություն ստանալու ամենաարագ հարթակներից է, թշնամին այն հաճախ օգտագործվում է որպես ապատեղեկատվություն տարածելու միջոց։

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը հորդորում է Տելեգրամից տեղեկատվություն ստանալիս հետևել մի քանի պարզ կանոնների, որոնք թույլ կտան ապատեղեկատվության զոհ չդառնալ: Դրանցից գլխավորն այն է, որ եթե տվյալ ալիքին առաջին անգամ եք հանդիպել, ապա պետք չէ հավատալ ու վստահել:

Նոր էսկալացիայի վտանգի մասին խոսելով՝ ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանն ասում է՝ Բաքվին զսպում է միջազգային հանրությունը: Երեկ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը խոսել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ և, Հայրապետյանի կարծիքով, հենց այդ հեռախոսազանգն է զսպել Բաքվին:

Երեկ Ադրբեջանը տարածել էր տեսանյութեր, որոնք հայտնի չէ, թե երբ են նկարահանվել՝ պնդումով, թե հայկական կողմը զորքեր է կուտակում սահմանին, զենք-զինամթերք է տեղափոխում Ստեփանակերտ-Ղայբալիշեն-Լիսագոր անտառային ճանապարհով: Արցախի ՆԳՆ-ն այսօր հերթական անգամ հերքեց այդ լուրերը։

Որ էսկալացիայի հավանականությունը շատ մեծ է թե՛ ՀՀ սահմանին, թե՛ ԼՂ-ում, հայտարարել էր  վարչապետ Նիկոլ Փաշինյանը օրեր առաջ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ: Փաշինյանը նման եզրակացության էր եկել Ադրբեջանի նախագահի՝ օր օրի ագրեսիվացող հռետորաբանությունից:

Մանրամասները՝ տեսանյութում:

Արփի Հակոբյան