Հայաստանի դիմումի հիման վրա ՄԱԿ Անվտանգության խորհրդում քննարկվում է Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը։ Ադրբեջանի ներկայացուցիչը ստել է ՄԱԿ-ի ամբիոնից՝ հայտարարելով, թե «Ադրբեջանը չի փակել Լաչինի միջանցքը»։ Հիշեցնենք՝ դեկտեմբերի 12-ից ադրբեջանական կողմը փակել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը, ինչի հետևանքով 1100 քաղաքացի, այդ թվում՝ 270 երեխա, զրկված է տուն վերադառնալու հնարավորությունից։

