Թուրքիայի քրդերը վճռական դերակատարում կունենան Էրդողանի դեմ ընտրություններում․ Euractiv

Լուրեր

11.11.2026 | 09:50
Էրդողանի այցից օրեր անց Ալիևը պատասխան այցով Թուրքիայում է
11.11.2026 | 09:35
Կուսակցություններին, ԶԼՄ-ներին և ՀԿ-ներին եկամտային հարկից ֆինանսավորելու նախագծի քննարկում ԱԺ-ում․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
Բոլորը

Քրդերը, որոնք երկար ժամանակ իրենց թուրքական քաղաքականությունից դուրս էին զգում, կարող են վճռորոշ դեր ունենալ մայիսյան ընտրություններում, որոնք կորոշեն՝ արդյո՞ք նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կերկարաձգի պաշտոնավարումն ավելի քան երկու տասնամյակ իշխանությունից հետո, գրում է Euractiv-ը։

Հարցումները ցույց են տալիս, որ Էրդողանի իշխող դաշինքի և ընդդիմության միջև աջակցությունը հավասարակշռված է, քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը (HDP) պոտենցիալ վճռական նշանակություն կունենա։

Նախօրեին Դիարբեքիրում Նովրուզը նշող քրդերի շրջանում Էրդողանի հակառակորդները լավատես էին մայիսի 14-ի նախագահական և խորհրդարանական ընտրություններում նրա պարտությունն ապահովելու իրենց հնարավորությունների վերաբերյալ։

«Մենք ակնկալում ենք, որ ռեժիմը կգնա, և մենք կպայքարենք դրա համար։ Մենք մեծ հույսեր ենք կապում ընտրությունների հետ։ Մեր ժողովուրդները միասին են կանգնած իրենց բոլոր գույներով»,- ասել է 36-ամյա քաղաքական ակտիվիստ Զեյնեփ Դիյարը։

Ահագնացող գնաճը և հանրային քննադատությունը կառավարության կողմից փետրվարին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժին արձագանքի վերաբերյալ Էրդողանին և նրա իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը կանգնեցրել են ամենածանր ընտրական մարտահրավերի առաջ։

Բացի այդ, երկար տարիներ Էրդողանը սիրաշահում էր քրդերին, որոնք կազմում են Թուրքիայի բնակչության մոտ 20%-ը, աջակցություն ստանալով հիմնականում քրդական հարավ-արևելքում՝ քրդերի իրավունքները խթանելու, տնտեսական առաջընթացի և քուրդ զինյալների հետ հակամարտությունը վերջ տալու քայլերով:

Սակայն Էրդողանը վաղուց քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը (HDP) ներկայացնում է որպես օրենքից դուրս գործող Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) քաղաքական ճակատ և ձգտում է արգելել այս քաղաքական ուժի գործունեությունը։

«Մեր պահանջն ազատությունն ու իրավահավասարությունն է», – ասել է Դիյարը գարնանային տոնակատարությունների ժամանակ՝ հավելելով, որ ինքը կքվեարկի ընդդիմության թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի օգտին, եթե HDP-ն որոշի համախմբվել նրա թիկունքում։

Սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս, որ HDP-ին աջակցում է ընտրողների ավելի քան 10%-ը, և դա կարող է առանցքային դեր խաղալ քվեարկության ժամանակ, որը կորոշի, թե ով կառաջնորդի Թուրքիան։

HDP-ն՝ խորհրդարանի երրորդ ամենամեծ կուսակցությունը, ցանկանում է, որ ընդդիմությունը պաշտպանի քրդերի իրավունքների և այլ խնդիրների շուրջ պահանջները: Քրդական կուսակցությունը երկուշաբթի բանակցություններ է վարել Քըլըչդարօղլուի հետ, և սպասվում է, որ կսատարի նրա թեկնածությունը։

Էմմա Չոբանյան