Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ առաջիկա օրերին հեռախոսազրույց է ունենալու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, գրում է Անադոլուն։ Նա նշել է, որ բանակցությունների ընթացքում քննարկվելու է Սևծովյան հացահատիկային նախաձեռնության իրականացման ընթացքը։ «Երկու-երեք օրից մենք հեռախոսազրույց կունենանք Պուտինի հետ»,-ասել է Էրդողանը TEM և Star TV հեռուստաալիքներին տված հարցազրույցում։ Նա նշել է, որ միջազգային …

