Սա հյուծման պատերազմ է, դրա ելքը կորոշի արդյունաբերության աշխատանքը․ Ստոլտենբերգ

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, որը 9 տարվա պաշտոնավարումից հետո այս տարի կհեռանա, բրիտանական Guardian թերթին ծավալուն հարցազրույց է  տվել։ Հիմնական թեման եղել Ուկրաինայում պատերազմը։ Ստոլտենբերգն ասել  է, որ հակամարտությունը դառնում է ձգձգվող ու ընդգծել է, որ ուկրաինական հրետանուն արկեր են պետք։

«Նախագահ Պուտինը չի պատրաստվում խաղաղության, նա պատրաստվում է պատերազմը շարունակելուն։  ՌԴ-ն կապ է հաստատում ավտորիտար ռեժիմների հետ, ինչպիսիք են Իրանը, Հյուսիսային Կորեան և այլն, որպեսզի էլ ավելի շատ զենք ստանա»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը՝ ընդգծելով, որ այժմ Ուկրաինան օրական 4000-ից 7000 արկ է կիրառում, մինչդեռ Ռուսաստանը միջինում 20 հազար արկ է արձակում։ Ուկրաինայի ԶՈւ-ի կողմից սպառազինության ծախսման ներկայիս տեմպերը գերազանցում են արտադրության տեմպերը։ Հենց այս պատճառով էլ արևմտյան երկրները, առաջին հերթին՝ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան, պետք է պատրաստ լինեն երկար ժամանակով աջակցել Ուկրաինային զենքով, զինամթերքով և տեխնիկայի համար պահեստամասերով, կարծում է Ստոլտենբերգը։

 «Անհրաժեշտ է դա պահպանել, քանի որ սա հյուծման պատերազմ է։ Դրա ելքը կվճռի ինդուստրիալ հզորությունների մրցակցությունն ու երկարատև աջակցության կարողությունը»,-ասել է նա։

Տաթև Ֆռանգյան