«Արևորդի» 11-րդ միջազգային բնապահպանական փառատոնը հաջողությամբ մեկնարկեց 2022թ․ նոյեմբերի 4-ին. տեղեկացնում են Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամից։ Հայաստանի կինոգործիչների միությունում կայացավ «Արևորդի» 11-րդ միջազգային բնապահպանական փառատոնի բացման արարողությունը։ Միջոցառման բացմանն ելույթներով հանդես եկան «Արևորդի» միջազգային բնապահպանական փառատոնի տնօրեն Սոնա Քալանթարյանը, փառատոնի հիմնադիր և «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի» հիմնադիր-տնօրեն Ռուբեն Խաչատրյանը …

