Կաշառք տալու կասկածանքով ձերբակալվել է փաստաբան Լևոն Գևորգյանը

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Մարտի 22-ին՝ ժամը 01.25-ին, ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության  ծառայողները Հրազդանի կիրճում ստուգում կատարելու նպատակով կանգնեցրել են «Տոյոտա» մակնիշի աավտոմեքենա, որի վարորդն իր մոտ չի ունեցել վարորդական իրավունքի վկայական, ինչի համար ուղևորը 40.000 դրամ է առաջարկել պարեկային ծառայողներին:  Ուղևորը  կաշառք տալու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել, բերվել է ոստիկանության Դավթաշենի բաժանմունք և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին: Կատարվում է նախաքննություն: 

Այս մասին հայտնում են ոստիկանությունից։ 

Դեպքից հետո մամուլում սկսեց շրջանառվել տեղեկություն, ըստ որի՝ մեքենայի ուղևորը փաստաբան Լևոն Գևորգյանն է։ Փաստաբանների պալատի մամուլի խոսնակ Սիլվարդ Տիգրանյանը Factor.am-ի հետ զրույցում ասաց, որ փաստաբան Լևոն Գևորգյանը տարվել է ոստիկանության բաժանմունք, Փաստաբանների պալատի արագ արձագանքման խումբը զբաղվում է խնդրով։ 

Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը Factor.am-ի հետ զրույցում ասաց, որ դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 436-ի 1-ին մասով և ուղարկվել Հակակոռուպցիոն կոմիտե՝ ըստ քննչական ենթակայության։

Նշենք, որ Գևորգյանը միջազգային իրավունքի փորձագետ է, իրավաբանական գիտությունների թեկնածու։

Արաքս Մամուլյան