Ընթանում է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը։ Ներկայացված օրենքների նախագծով առաջարկվում է լուծել տարիների ընթացքում ոլորտում առաջացած իրավական խնդիրները, վերացնել օրենսդրական բացերը, առավել հստակ կարգավորումներ նախատեսել պետական գաղտնիք կազմող տեղեկությունների շրջանառության համար, միաժամանակ վերանայել պետական գաղտնիք պարունակող տեղեկությունները հրապարակելու համար օրենքով նախատեսված պատասխանատվության միջոցները և չափերը: Այս մասին նշեց ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի …

