ՀՀ-ում արագաչափերը և ճանապարհային տեսախցիկները սպասարկող «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ-ն դիմել էր Վարչական դատարան՝ վիճարկելով կառավարության որոշումը «Ոստիկանության տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոն» ՊՈԱԿ հիմնադրելու մասին: Ինչպես Factor.am-ը տեղեկանում է «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից, Ոստիկանության և «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ-ի միջև 2017թ. փետրվարի 15-ին հինգ տարի ժամկետով գույքի հավատարմագրային կառավարման պայմանագիր էր կնքվել, որով վերջինիս հանձնվել էր պետական …

