ԱՄՆ-ն Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթ է հատկացնում

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Միացյալ Նահանգները հայտարարել է Ուկրաինային նոր՝ 2,6 միլիարդ դոլարի ռազմական օգնության փաթեթ հատկացնելու մասին: Այս մասին գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Ըստ ԱՄՆ Պաշտպանության նախարարության մամուլի ծառայության՝ փաթեթը բաղկացած է երկու մասից։ Առաջինը՝ 2,1 միլիարդ դոլարով, ֆինանսավորվում է Ուկրաինայի անվտանգությանն աջակցության նախաձեռնության կողմից (USAI), որը զենք է պատվիրում արտադրողներից, այլ ոչ թե վերցնում է ԱՄՆ ռազմական պաշարներից: USAI-ի շրջանակում Ուկրաինան, ի թիվս այլ բաների, կստանա լրացուցիչ զինամթերք NASAMS շարժական հակաօդային պաշտպանության համակարգերի, օդային հսկողության ռադարների և Javelin հակատանկային համակարգերի համար:

Մնացյալ գումարը՝ հիմնականում զինամթերքի համար, կտրամադրվի նախագահի սպառազինությունների կրճատման նախաձեռնությանը, որը թույլ է տալիս ԱՄՆ առաջնորդին արտակարգ իրավիճակներում զենք փոխանցել ԱՄՆ պահեստներից: Առաքումը կներառի լրացուցիչ զինամթերք Patriot զենիթահրթիռային համակարգերի և HIMARS բազմակի արձակման հրթիռային համակարգերի համար։

Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինի խոսքով՝ տարվա ընթացքում ԱՄՆ-ն Ուկրաինային տրամադրել է 32 միլիարդ դոլարի ռազմական օգնություն, իսկ դաշնակիցները հատկացրել են ավելի քան 20 միլիարդ դոլար գումար: