Սկանդալային ձայնագրություն, դատավորների նկատմամբ քրեական հետապնդում, լիազորությունների դադարեցում, նոր դատարանի ստեղծում և դատավորների անսպասելի ընտրություն․ 2022 թվականը դատական համակարգի համար բուռն էր, ցնցումներով ու փոփոխություններով լի։ Ամենահնչեղ սկանդալը Բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի և Խորհրդի նախագահի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի միջև խոսակցության ձայնագրության հրապարակումն էր։ Ձայնագրության մեջ Ջհանգիրյանը Վարդազարյանին հորդորում է հրաժարվել …

