Շվեդիայում 5 մարդ է ձերբակալվել Ղուրանն այրելու գործով

Լուրեր

08.10.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Շվեդիայի ոստիկանության անվտանգության ծառայությունը հայտնել է, որ հինգ անձ է ձերբակալվել ահաբեկչական հանցագործություններ կատարելու համար դավադրության կասկածանքով՝ Ստոկհոլմում Ղուրանի այրման ակցիաներից հետո, գրում է Al Arabiya-ն՝ վկայակոչելով Reuters-ին։

Հունվարին ծայրահեղ աջ ակտիվիստի կողմից Ստոկհոլմում Ղուրանի պատճենի այրումը մահմեդական որոշ երկրներում վրդովմունք էր առաջացրել և վնաս հասցրել ՆԱՏՕ-ին անդամակցելու՝ Շվեդիայի հայտի վավերացմանը, որի պատճառով Թուրքիան դադարեցրեց բանակցությունները:

Անվտանգության ծառայությունը հայտնում է, որ հինգ տղամարդ է ձերբակալվել  համակարգված գործողության ժամանակ։ Ենթադրվում է, որ կասկածյալները միջազգային կապեր ունեն ծայրահեղականության հետ։

«Ներկայիս գործը մեկն է այն մի քանի դեպքերից, որոնց վրա աշխատել է ոստիկանության անվտանգության ծառայությունը բողոքի ցույցերից հետո, որոնք ուղղված էին Շվեդիայի դեմ՝ կապված հունվարին Ղուրանի այրման միջադեպի հետ»,- ասվում է հայտարարության մեջ:

Առանձին հայտարարությամբ էլ Շվեդիայի դատախազությունը հայտնել է, որ դատախազը մինչև ուրբաթ պետք է որոշի՝ արդյո՞ք նշված անձինք կմնան կալանքի տակ:

Բողոքի ցույցից հետո շվեդական ոստիկանությունը թույլ չէր տվել մի քանի ցույցեր անցկացնել, որոնց ընթացքում պետք է Ղուրան այրեին: Այնուամենայնիվ, շվեդական դատարանը որոշում է կայացրել, որ նման բողոքի ակցիաները պաշտպանված են Շվեդիայի Սահմանադրությամբ:

Էմմա Չոբանյան