Միայն ազատազրկումը կպաշտպանի կնոջը հետապնդումից

Լուրեր

15.09.2026 | 10:25
Սևանում ապամոնտաժվել է Ռուբեն Հայրապետյանի առանձնատան՝ ապօրինի կառուցված պարիսպը
15.09.2026 | 10:15
«Պարզ լճի» հարակից անտառում վնասվածք ստացած քաղաքացուն փրկարարները պատգարակով դուրս են բերել
15.09.2026 | 10:15
Գալուզինը հայտարարել է՝ ՌԴ-ն Գյումրիից ռազմաբազայի դուրսբերման դիմում չի ստացել
15.09.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
15.09.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 15-ի դրությամբ
15.09.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
14.09.2026 | 23:23
Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Չինաստան
14.09.2026 | 23:04
Գազամատակարարման դադարեցումներ Արարատի մարզի Այգեստան բնակավայրում, Բերդ քաղաքում
14.09.2026 | 22:44
ՏԿԵ նախարարը և Ռաֆայել Գրոսսին քննարկել են ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի ընթացքին առնչվող հարցեր
14.09.2026 | 22:18
Հայտնաբերվել է 527 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
14.09.2026 | 22:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.09.2026 | 21:45
Գաղտնալսել են ընդդիմադիր ուժերի գրասենյակները, ձայնագրությունները դրել քրգործերում․ ԱՄՆ-ում նախագահ հրաժարական տվեց նման պատճառով․ Ստեփան Դանիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 21:30
10 օր առանց ռուսական գազի․ ինչու պլանային անջատումն այս անգամ  քաղաքականացվեց 
14.09.2026 | 21:13
Oգոստոսի կլիմայական պայմանները Հայաստանում
14.09.2026 | 20:55
19 հայեր դեռ պահվում են Բաքվում, շուրջ 800 հայեր անհետ կորած են․ ՄԱԿ-ի հանձնաժողովում Հայաստանն արձագանքել է ադրբեջանական կողմի մեղադրանքներին
Բոլորը

Այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում տեղի ունեցավ հետապնդման գործով հերթական դատական նիստը, որի ընթացքում մեղադրանքի վերաբերյալ դիրքորոշում հայտնեց տուժող կողմը։ Ինքը՝ տուժողը, չցանկացավ խոսել, փոխարենը դիրքորոշում արտահայտեց նրա ներկայացուցիչ, փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

Հիշեցնենք, որ մեղադրանքի համաձայն՝ 48-ամյա Վ․Հ․-ն 8 տարի շարունակ հետապնդել է 49-ամյա Ն․Դ․-ին, փորձել է անձնական հարաբերություններ հաստատել, այցելել է նրա տուն ամուսնության առաջարկով, փողոցում նրա կամքին հակառակ ուղեկցել է, երբեմն փորձել է գրկել և համբուրել։ Այս ամենը կնոջը հոգեկան ուժեղ տառապանք է պատճառել, հենց այդ հոդվածով էլ (ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդված) նախաձեռնվել է տվյալ քրեական վարույթը։

Վ․Հ․-ն արդեն իսկ դատապարտվել է Ն․Դ․-ի ազգականների նկատմամբ բռնություն գործադրելու, հասարակական կարգը խախտելու համար։ 2021 թվականի դատավճռով տղամարդուն դատապարտել են ընդամենը 100 հազար դրամ տուգանքի։ Այդ դատավճիռը չի զսպել վերջինիս, և նա շարունակել է հետապնդել Դ․Ն․-ին։ Ներկայում Վ․Հ․-ն ևս երկու քրեական վարույթով է անցնում որպես մեղադրյալ, որոնցով նրան մեղադրում են հասարակական կարգը խախտելու և խուլիգանության համար։

Այսօրվա նիստում տուժողի ներկայացուցիչ Ռուբեն Մելիքյանը նշեց, որ իրենք համամիտ են մեղադրող դատախազի դիրքորոշման հետ առ այն, որ դատավճիռը պետք է լինի ազատազրկման ձևով, քանի որ, փաստաբանի խոսքով, մեր օրենսդրությունը նման գործերով տուժողին պաշտպանելու այլ միջոցներ չի նախատեսում, որոնք կապված չեն ազատազրկման հետ։ Այլ կերպ ասած՝ Ն․Դ․-ն կկարողանա ազատվել տղամարդու հետապնդումներից միայն այն պարագայում, երբ վերջինը գտնվի կալանավայրում։ Հիշեցնենք, որ Ն․Դ․-ն Factor.am-ի հետ զրույցում ասել էր, որ մեղադրյալի կողմից հետապնդումները շարունակվում են մինչ օրս։

Մեղադրող դատախազը դատարանին միջնորդել է տղամարդուն դատապարտել մեկ տարվա ազատազրկման, ինչի հետ համամիտ են տուժողը և նրա ներկայացուցիչը։

Ռուբեն Մելիքյանը նաև անդրադարձավ նույն արարքի համար կրկնակի դատապարտվելու արգելքին՝ ներկայացնելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռները, որոնցում անդրադարձ կա դրան։

Դատարանի դիրքորոշումն այն է, որ երկու վարույթում փաստերի նույնական կամ «էապես» նույնը լինելու ելակետը պետք է լինեն փաստերի շարադրանքը, որոնք վերաբերում են այն հանցագործությանը, որի համար անձն արդեն դատվել է, և այն հանցանքին, որի համար նա մեղադրվում է։ Պետք է կենտրոնանալ այն հարցի վրա՝ արդյո՞ք դրանք կազմում են նույն ամբաստանյալին վերաբերող և ժամանակի ու տարածության մեջ անքակտելիորեն փոխկապակցված կոնկրետ փաստական հանգամանքների համակցություն։

Դատական նիստից հետո Ռուբեն Մելիքյանը Factor.am-ի հետ զրույցում պարզաբանեց ՄԻԵԴ-ի դիրքորոշումը։

«Նման իրավիճակներ հաճախ են պատահում ընտանեկան բռնության կամ դրան համասեռ գործերով, որովհետև անձինք հաճախակի գործողություններ են կատարում, որոնց համար պատասխանատվության են ենթարկվում, բայց հետո անհրաժեշտություն է առաջանում տևական ժամանակահատվածում նրանց հանցավոր գործունեությանն ավելի ամբողջական գնահատական տալ։ Պատահական չէ, որ Եվրոպական դատարանն արդեն իսկ անդրադարձել է այս հարցին Գալովիչն ընդդեմ Խորվաթիայի գործով, որտեղ կրկնակի դատվելու խնդիր չի տեսել»,- նշեց նա։

Փաստաբանն ընդգծեց, որ ոչ ոք չի կարող նույն արարքի համար երկու անգամ դատվել, սակայն ՄԻԵԴ-ն այդ խնդիրը լուծել է հօգուտ տուժողների՝ դատարաններին պարտադրելով, որպեսզի նրանք նոր դատական ակտերով արարքի վերաբերյալ չգործածեն այն ձևակերպումները, որոնք առկա են նախորդ դատական ակտերում։

«Ես կարծում եմ, որ մենք պետք է կարողանանք Եվրոպական դատարանի տրամաբանությամբ ձևավորել նաև հայկական նախադեպային իրավունքը՝ ոչ միայն կոնկրետ այս վարույթով, այլև ընտանեկան բռնության վարույթներով, որտեղ հաճախ է այս իրավիճակը ստեղծվում»,- ընդգծում է փաստաբանը։

Նշենք, որ ընտանեկան բռնության գործերով վարույթներ են նախաձեռնվում ոչ թե տևական հանցավոր արարքի վերաբերյալ, այլ ընդամենը մեկ դրվագով, որը չի ընդգրկում բռնության շղթան և հանցագործությունը չի դիտարկում որպես ընտանեկան բռնություն՝ որպես այդպիսին։ Factor.am-ը կշարունակի հետևել այս վարույթի հանգուցալուծմանը՝ լուսաբանելով, թե ինչպիսի վճիռ կկայացնի դատավոր Սուսաննա Գզոգյանը։

Հաջորդ դատական նիստին ճառով հանդես կգա պաշտպանական կողմը։ Նիստը կկայանա մայիսի 3-ին՝ ժամը 17։00-ին։

Արման Ղարիբյան

Նկարազարդումը՝ Ելենա Ակոջյանի