Դատախազն առաջարկում է 1 տարով ազատազրկել կնոջը հետապնդող տղամարդուն

Լուրեր

08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
Բոլորը

Այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում կայացավ հետապնդման գործով հերթական դատական նիստը, որի ընթացքում դատախազն ընթերցեց մեղադրական ճառը։ Նա առաջարկեց մեղադրյալ Վ․Հ․-ին մեղավոր ճանաչել տուժող Ն․Դ․-ին հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդված) և դատապարտել 1 տարի ժամկետով ազատազրկման։

Հիշեցնենք, որ տուժողի ցուցմունքի համաձայն՝ 48-ամյա տղամարդը 2014 թվականին փողոցում պատահաբար հանդիպել է իրեն և սկսել հետապնդել։ Վ․Հ․-ն, ըստ տուժողի, 8 տարի շարունակ հետապնդել է իրեն։ Տղամարդը պարբերաբար մոտեցել է կնոջը, ասել, թե սիրում է նրան և փորձել է բռնի համբուրել։

«Ես մտածում էի, որ իմ ապրելն էլ իմաստ չունի, չէի կարողանում տնից դուրս գալ, ուր գնում էի, ինքը հայտնվում էր ու հարամ անում։ Ես մղձավանջի մեջ եմ ապրել 8 տարի»,- դատարանում պատմել է տուժողը։

Այսօրվա դատական նիստից հետո Ն․Դ․-ն Factor.am-ի հետ զրույցում նշեց, որ հետապնդումները շարունակվում են մինչ օրս․ «Ինքը պարբերաբար հայտնվում է այն վայրերում, որտեղ ես եմ լինում, իբրև թե՝ պատահաբար։ Երբ հեռախոսս հանում եմ, որ նկարեմ, արագ հեռանում է»։

Տուժողը նաև ասաց, որ ինքը սարսափելի հոգնել է թե՛ հետապնդումներից, թե՛ ձգձգվող դատական նիստերից։

Հիշեցնենք, որ դատարանում ցուցմունք է տվել նաև մեղադրյալը՝ նշելով, որ ինքը ցանկացել է ամուսնանալ տուժողի հետ, գնացել է նրանց տուն՝ ամուսնության առաջարկություն անելու, սակայն մերժվել է, իսկ հետագայում մոտեցել է կնոջը փողոցում, որպեսզի հասկանա, թե նա իրեն ինչու է վիրավորում։

Հաջորդ դատական նիստին ճառերով հանդես կգան դատավարության կողմերը։ Նիստը կկայանա մարտի 23-ին՝ ժամը 10։00-ին։

Արման Ղարիբյան

Նկարազարդումը՝ Ելենա Ակոջյանի