Եթե Իսակովի պողոտայի հողատարածքներն ապօրինի են օտարվել, ինչո՞ւ քայլեր չեն ձեռնարկում դրանք պետությանը վերադարձնելու համար․ ՊՆ նախկին պաշտոնյայի պաշտպանը հարց բարձրացրեց դատարանում

Լուրեր

09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Դատախազությունը պահանջում է Երևանի Իսակովի պողոտայի հողատարածքները ենթադրաբար ապօրինի օտարելու առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում կալանք դնել Պաշտպանության նախարարության կապիտալ շինարարության և զորքերի բնակապահովման վարչության նախկին պետ Արմեն Սարգսյանին պատկանող գույքի վրա։ Այսօրվա դատական նիստի ընթացքում, հիշեցնենք, գործով հանրային մեղադրող Գորիկ Հովակիմյանը Արմեն Սարգսյանին որպես գույքային պատասխանող ներգրավելու միջնորդություն ներկայացրեց և նշեց, որ նրանից բռնագանձման է ենթակա ավելի քան 5 մլրդ դրամի գույք, բացի այդ, նույն քրեական գործի մեկ այլ դրվագով Սարգսյանից և Սերժ Սարգսյանի անվտանգության ծառայության նախկին պետ Վաչագան Ղազարյանից համապարտության կարգով բռնագանձման է ենթակա ավելի քան 123 մլն դրամի գույք։ Հանրային մեղադրողը միջնորդեց կալանք դնել Արմեն Սարգսյանին պատկանող գույքի վրա։

Արմեն Սարգսյանի պաշտպաններից Տիգրան Ղազարյանը դիրքորոշում հայտնեց, որ թե՛ Սարգսյանին առաջադրված մեղադրանքը, թե՛ դրա հիման վրա հարուցված գույքային հայցն անհիմն են։

Տիգրան Ղազարյանը նշեց, որ եթե մի պահ ընդունենք, որ Արմեն Սարգսյանին հիմնավոր մեղադրանք է ներկայացվել, և X անձի գործողությունների հետևանքով պետական սեփականություն հանդիսացող գույքը ենթադրյալ ապօրինի ճանապարհով դարձել է մասնավոր սեփականություն, ստացվում է՝ տվյալ գույքի նկատմամբ որևէ պահանջ չի ներկայացվում, որևէ միջոց չի ձեռնարկվում՝ այդ գույքը պետական սեփականություն դարձնելու համար, ու գործով փորձ է արվում բռնագանձել Արմեն Սարգսյանին սեփականության իրավունքով պատկանող գույքը։

Նշենք, որ Արմեն Սարգսյանին 19 դրվագ ենթադրյալ հանցավոր արարք է վերագրվում՝ Իսակովի պողոտայում գտնվող հողատարածքները տարբեր անձանց շուկայականից էժան գնով օտարելու համար։ Նա մեղադրանքը չի ընդունում։