Բույսերը ձայներ են արձակում, երբ ցավ են զգում․ գիտնականների բացահայտումը

Լուրեր

15.08.2026 | 21:02
Վահան Կոստանյանը Զելենսկիին է փոխանցել ՀՀ բարձրագույն ղեկավարության շնորհավորանքները
15.08.2026 | 19:53
Գիտնականներն արձանագրել են գլոբալ տաքացման տեմպերի կտրուկ արագացում․ Լևոն Ազիզյան
15.08.2026 | 19:24
Վանաձորում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան
15.08.2026 | 19:02
GUTHRIE GOVAN TRIO-ն՝ Երևանում․ ինչպես անցավ աշխարհահռչակ կիթառահարի հայաստանյան համերգը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.08.2026 | 18:53
Իտալիայում հայտնաբերել են Ռենուարի, Սեզանի և Մատիսի գողացված կտավները
15.08.2026 | 18:47
Վանաձորում նույն խնջույքին մասնակցած 6 մարդ հոսպիտալացվել է՝ աղիքային վարակի ախտորոշմամբ. ՀՎԿԱԿ
15.08.2026 | 18:17
Վահան Կոստանյանն ու Օլեքսանդր Մերեժկոն քննարկել են Հայաստան-Ուկրաինա համագործակցության ակտիվացումը
15.08.2026 | 18:00
Ջրափրկարարները ափից հեռու նկատել են քաղաքացու և խափանված ջրային մոտոցիկլ․ ՆԳՆ
15.08.2026 | 17:50
Արմեն Մարկոսյանը՝ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ
15.08.2026 | 17:16
Ուկրաինայի ԶՈւ-ն Ռուսաստանի դեմ հարվածների ժամանակ կիրառել է «Ֆլամինգո» հրթիռներ. Զելենսկի
15.08.2026 | 16:55
Նիկոլ Փաշինյանն այցելել է Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն
15.08.2026 | 16:28
Եվրոպան հեղուկացված բնական գազի գնումները նվազեցրել է, ռուսական գազին՝ ավելացրել
15.08.2026 | 15:55
Վթարային ջրանջատում Երևանում
15.08.2026 | 15:40
Զարուհի Բաթոյանն ընտրվել է ԵԱՀԿ ԺՄԻԳ խորհրդատվական մարմնի անդամ
15.08.2026 | 15:27
Փաշինյանը ծանոթացել է Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներին
Բոլորը

Սթրեսի պայմաններում բույսերը ոչ միայն ի վիճակի են փոխել գույնը, հոտը կամ ձևը, այլև «գոռալ»․ իսրայելցի գիտնականները պարզել են, որ որոշ մշակաբույսեր էտելիս կամ ջրազրկվելիս բարձր հաճախականության ձայներ են արձակում, գրում է Euronews-ը:

Հետազոտության արդյունքները հրապարակվել են այս շաբաթ Cell Press ամսագրում: Վեց տարի շարունակ կենսաբանները «լսել են» տարբեր բույսերի, այդ թվում՝ լոլիկի թփերի, խաղողի տունկերի, կակտուսների, եգիպտացորենի, ծխախոտի և ցորենի կուլտուրաների: Գիտնականների կարծիքով՝ այս երևույթի պատճառները պարզելու համար անհրաժեշտ է լրացուցիչ վերլուծություններ անցկացնել։

Յուրահատուկ կտկտոցը չի ընկալվում մարդու ականջի կողմից, բայց միջատները կամ կաթնասունները կարող են լսել այն:
Գիտնականներն օգտագործել են խոսափողներ՝ ձայնագրելու չվնասված բույսերի և սթրես տանող բույսերի հնարավոր ձայները:

Ըստ Թել Ավիվի համալսարանից հետազոտության ղեկավար Լիլահ Հադանիի՝ իր թիմը մի շարք մանիպուլյացիաներ է իրականացրել. «Մենք հիմնականում կտրել ենք ցողունները կամ խախտել ենք ոռոգման ռեժիմը. երկու դեպքում էլ բույսերը ձայներ էին արձակում»:

Փորձի սկզբում բույսերը տեղադրել են ակուստիկ տուփի մեջ՝ ջերմոցային միջավայրում։ Ստացված ձայնագրությունները վերլուծվել են հատուկ ալգորիթիմի միջոցով, որը «սովորել է» ճանաչել ձայները, որոնք արձակում են բույսերը սթրեսային իրավիճակում՝ չորանալուց կամ ցողունը վնասելուց։ Ձայների մի քանի օրինակներ, որոնք հավաքվել են կարճ ժամանակում, հասցվել են լսելի դիապազոնի։

Լիլահ Հադանին պնդում է, որ բույսերի մոտ ուլտրաձայնային տատանումներ գրանցվել են նախկինում ևս, սակայն առաջին անգամ պատմության մեջ գիտնականները փաստագրել են դրանց տարածումը օդային միջավայրում։

Իսկ շփվո՞ւմ են, արդյոք, բույսերը ձայների միջոցով։ Եթե անգամ մարդիկ ունակ չեն դրանք «լսել», դա չի նշանակում, որ բույսերը «լռում են» նաև կյանքի մյուս տեսակների համար։ Գիտնականների կարծիքով՝ հետագա հետազոտությունները կարող են ավելի շատ տեղեկություններ տալ այն մասին, թե ինչպես են բույսերը փոխգործակցում շրջակա միջավայրի հետ։

«Կա երկու տարբերակ․ հնարավոր է՝ բույսերն օգտագործում են կտկտոցները շփման համար, սակայն չի բացառվում, որ սա միայն ֆիզիկական գործընթացների կողմնակի արդյունք է»,- բացատրել է Հադանին։

 

Տաթև Ֆռանգյան