ՆԱՏՕ-ն կոչ է անում անհապաղ ազատ արձակել Ռուսաստանում ձերբակալված Wall Street Journal-ի լրագրողին

Լուրեր

08.10.2026 | 12:17
Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիդ Սիլվան 40 տարեկանում վերսկսել է կարիերան
08.10.2026 | 12:10
ԵՄ-ն ընդունեց ՀՀ-ի համար արտոնությունների փաթեթը // Սևանի ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 12:02
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ տասնյակ զոհեր կան
08.10.2026 | 11:50
Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նոր նախագահի թեկնածո՞ւ․ Արման Դիլանյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է
08.10.2026 | 11:42
Օտարերկրյա ռազմական կցորդներն այցելել են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն
08.10.2026 | 11:33
Դատախազությունը պահանջում է ազատել Աբովյան 8/1-ի անշարժ գույքը ընկերության ապօրինի տիրապետումից
08.10.2026 | 11:24
Վահան Բիչախչյան. «Շատ դժվար ժամանակաշրջան էր ինձ համար»
08.10.2026 | 11:18
Նարեկ Կարապետյանը հուզվեց ու չկարողացավ խոսքը շարունակել զոհված զինծառայողների ծնողների հետ հանդիպման ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:11
Լավ է, որ բացահայտվեց, բայց 27 տարի ինչո՞ւ չէր բացահայտվում. Փաշինյանը Արծրուն Մարգարյանի գործի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:03
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:01
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:00
Նարեկ Կարապետյանն ԱԺ-ում հանդիպում է անհետ կորածների և զոհված զինծառայողների ծնողների հետ. ՈՒՂԻՂ
08.10.2026 | 10:52
Ալիևն աշխատանքային այցով Թուրքմենստանում է
08.10.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 8-ի դրությամբ
08.10.2026 | 10:34
Ստամբուլում 7 հարկանի բնակելի շենքը մասնակիորեն փլուզվել է․ փլատակներում մարդիկ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը երկուշաբթի օրը կոչ է արել անհապաղ ազատ արձակել Wall Street Journal-ի մոսկովյան թղթակից Էվան Գերշկովիչին, ով լրտեսության կասկածանքով ձերբակալվել էր Ռուսաստանի ԱԴԾ անվտանգության ծառայության կողմից: Այս մասին գրում է «Ամերիկայի ձայն»-ը։

«Նրա ձերբակալությունը մեծ անհանգստություն է առաջացնում»,- նշել է Ստոլտենբերգը Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

Ռուսաստանի ԱԴԾ անվտանգության ծառայությունը հինգշաբթի օրը հայտնել էր, որ ձերբակալել է Գերշկովիչին՝ նրան մեղադրելով պետական գաղտնիք հանդիսացող ռուսական պաշտպանական ընկերության մասին տեղեկություններ հավաքելու մեջ։

The Wall Street Journal-ը հերքել է, որ Գերշկովիչը լրտեսություն է կատարել: Սպիտակ տունը «ծիծաղելի» է անվանել լրտեսության մեղադրանքը, որը կարող է նախատեսել մինչև 20 տարվա ազատազրկում:

«Ես միանում եմ ԱՄՆ-ին կոչ անելով Ռուսաստանին ազատ արձակել ամերիկացի լրագրող Էվան Գերշկովիչին՝ ապահովելու, որ հարգվեն լրագրող աշխատելու նրա իրավունքները: Նրա ձերբակալությունը մեծ մտահոգություն է առաջացնում: Կարևոր է հարգել մամուլի ազատությունը և լրագրողների իրավունքները հարցեր տալու և իրենց աշխատանքը կատարելու համար: Ուստի մենք կոչ ենք անում անհապաղ ազատ արձակել նրան»,- հայտնել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:

Ըստ CNN-ի, Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը կիրակի օրը քննարկել են լրագրողի ձերբակալությունը: Ամերիկյան կողմի նախաձեռնած հեռախոսազրույցի ընթացքում Լավրովը Բլինքենին ասել է, որ Գերշկովիչի ճակատագիրը կորոշի ռուսական դատարանը:

Ըստ Wall Street Journal-ի կայքում նրա կենսագրության, Գերշկովիչը լուսաբանում է Ռուսաստանը, Ուկրաինան և նախկին Խորհրդային Միությունը: Նա նախկինում աշխատել է Agence France-Presse լրատվական գործակալությունում, Moscow Times-ում և New York Times-ում: