Արցախի տեղեկատվական շտաբի փոխանցմամբ ԱՀ պետական նախարար Գուրգեն Ներսիսյանն ասել է․ «Տեղյակ եք, որ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելուց հետո հանրապետություն տեղափոխվող հումանիտար բեռները հասնում են մեծ դժվարությամբ և խիստ սահմանափակ ծավալով: Սակայն անհրաժեշտ դեղորայքի, պարենի առաջին անհրաժեշտության ապրանքների տեղափոխումն ու մեր ազգաբնակչության պահանջները բավարարելու համար աշխատանքների կազմակերպման ընթացքում շարունակվում են գտնվել …

