Թրամփը հեռացել է դատարանի դահլիճից՝ առանց հայտարարություն անելու

Լուրեր

08.10.2026 | 19:43
Ժամանակավորապես կփակվի Դսեղ-Մարց ավտոճանապարհի մի հատվածը
08.10.2026 | 19:27
Լավագույն բուհերում սովորողներին տարկետում կտրվի մինչև 32 տարեկանը 
08.10.2026 | 19:13
ԱՄՆ-ը «երբեք թույլ չէր տա» Հունաստան-Թուրքիա հակամարտություն․ Ռուբիոն նշել է F-35-ների Անկարային փոխանցման պայմանը
08.10.2026 | 19:00
ՀՕՖ-ի բարեգործական ճաշարանը չի փակվում․ բայց շահառուները մտահոգված են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 18:48
Առանց ակումբի մնացած ամենաթանկ ֆուտբոլիստները՝ ըստ Transfermarkt-ի
08.10.2026 | 18:39
ՀՌՀ-ն հեռարձակողների հետ քննարկել է տեսալսողական բովանդակության նոր չափորոշիչները
08.10.2026 | 18:28
Այս պահին բանակցային կարգավորման հեռանկար չի երևում․ Ռուբիոն՝ ռուս-ուկրաինական պատերազմի մասին
08.10.2026 | 18:19
Միրզոյանն ու Ղազախստանի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային փոխկապակցվածությունն ու խաղաղության ջանքերը
08.10.2026 | 18:10
ՀՀ-Ադրբեջան քննարկում Գորիսում՝ TRIPP-ի հարցով // «Ռոսիա»-ի շենքի բռնագանձնման պահանջ է դրվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 18:02
Փարիզում քննարկվել է ապաստանի գործերով մասնագիտացված դատավորներ ունենալու հնարավորությունը
08.10.2026 | 17:52
Եվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իրանում, Վրաստանում և Ադրբեջանում բռնաճնշումների պատասխանատուների նկատմամբ
08.10.2026 | 17:43
Առուշանյանը ՔՊ կուսակցության անդամ չէ և չի պատրաստվում դառնալ․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:35
Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»
08.10.2026 | 17:30
Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
Բոլորը

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը լքել է Մանհեթենի դատարանի դահլիճը մեղադրական եզրակացության հրապարակումից հետո։ Նա ոչ մի հայտարարություն չի արել։ CNN-ը նշում է, որ դատարանի դահլիճից դուրս գալուց հետո նա անմիջապես նստել է դրսում կայանված իր ավտոմեքենան։
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախկին նախագահը չի ընդունել իր մեղքն ու իրեն մեղավոր չի ճանաչել ներկայացված 34 հոդվածով։

Ավելի վաղ Նյու Յորք ժամանած Թրամփը հայտնել էր, որ դատարանում իրեն մեղադրանք է առաջադրվելու 33 կետով։ Դրանցից մի քանիսը վերաբերում են բիզնեսում խարդախությանը։ Բոլորը Մանհեթենի շրջանային դատախազ Էլվին Բրեգի կողմից վերաորակվել են որպես քրեական։ Նախկին նախագահը չի ընդունել այդ մեղադրանքները և իր հերթին մեղադրել է դատախազին տեղեկատվության արտահոսքի մեջ՝ ասելով, որ վերջինս պետք է հրաժարական տա։

Հիշեցնենք նաև, որ մարտի 30-ին Նյու Յորքի դատարանի երդվյալ ատենակալները մեղադրական եզրակացություն էին ներկայացրել Դոնալդ Թրամփի՝ մեծահասակների համար ֆիլմերի դերասանուհի Սթորմի Դենիելսին 130,000 դոլար վճարելու գործով։ Դատախազության վարկածի համաձայն՝ վերջինիս գումար են տվել՝ Թրամփի հետ հարաբերությունների մասին «լռություն գնելու» համար։ Թրամփը երդվյալ ատենակալների դատավճիռն անվանել է «քաղաքական հետապնդում»։