02 Օգոստոս 2024 | 16:44
Շոկի մեջ եմ, էս ճանապարհով էսքան գնում-գալիս ենք, չգիտենք՝ ստեղ թանգարան կա․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այցելեցի Դիլիջանի երկրագիտական թանգարան, որտեղ ներկայացվել է Հովհաննես Այվազովսկու վերականգնված կտավը․ ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Թանգարանային գործը մեզ համար հիմնականում մնում է մութ անտառ եւ ոչ միայն Դիլիջանում։ Լավ թանգարաններ, քիչ այցելուներ, քիչ եկամուտներ։ Այս խնդիրը պետք է լուծենք»,- գրել է վարչապետը։