11 Հունիս 2020 | 18:15
Արտակարգ դրությունը կերկարացվի ևս մեկ ամսով, կգումարվի կառավարության արտահերթ նիստ․ վարչապետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր պարետատան նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում ասաց, որ արտակարգ դրությունը դեռևս շարունակվելու է․ «Մենք, ինչպես նախկինում ասել եմ, համոզված ենք, որ մեր կողմից սահմանված կանոնների պահպանումը բերելու է դեպքերի զրոյացման։ Այսօր մեր կողմից հակահամաճարակային կանոնների պահպանման մակարդակն արդյունքների է բերում 7-14 օր հետո, որովեհտև հիվանդության ինկուբացիոն շրջանը 7-ից 14 …