Օրենք է պետք բերել՝ պատգամավորը կարո՞ղ է իր անունը ճիշտ գրել, նկարագրել՝ ինչպես անցկացրեց ամառը, թեժ աշունը. Արթուր Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.11.2026 | 01:59
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» ցավալի պարտություն կրեց Պորտուգալիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 23:32
Հայաստան-Լիտվա համագործակցություն․ Վահան Կոստանյանը աշխատանքային այցով մեկնել է Վիլնյուս
05.11.2026 | 23:22
Մենք ցանկանում ենք տեսնել սփյուռքահայերի ներդրումը Հայաստանի զարգացման գործում. եթե դա լինի հայրենադարձության տեսքով, ՀՀ-ի հայերս երջանիկ կլինենք. Ռուբինյան
05.11.2026 | 23:08
Հայերը մեկ քայլով մոտեցան ԵՄ առանց վիզայի ճամփորդելու հնարավորությանը․ Մարթա Կոսը՝ նոր անձնագրերի մասին
05.11.2026 | 22:54
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Տորենսեի» դեմ խաղում
05.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.11.2026 | 22:27
Լեհաստանում Ռուսաստան սպառազինության բաղադրիչներ մատակարարելու գործով 6 մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ ՌԴ քաղաքացի
05.11.2026 | 22:13
Հովտաշատում ապօրինի ձկնաբուծարան է հայտնաբերվել․ 3 անձ ձերբակալվել է
05.11.2026 | 21:59
Հոր անունը կրող հիմնադրամը ղեկավարելու համար Բորիս Նեմցովի դուստրը Ռուսաստանում դատապարտվել է 4 տարվա ազատազրկման
05.11.2026 | 21:42
Ֆինլանդիայի դատարանը ադրբեջանցի նավաստուն 3 տարվա ազատազրկման է դատապարտել ստորջրյա մալուխները վնասելու գործով
05.11.2026 | 21:28
Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալ
05.11.2026 | 21:13
ԲԴԽ նախագահն ու ԵՄ դեսպանը քննարկել են դատական համակարգի անկախության և արդյունավետության բարձրացման հարցերը
05.11.2026 | 21:00
ՀԷՑ-ում 64․5 մլրդ-ի չարաշահման մասին է խոսքը․ վարկերը Կարապետյանին կապակցված ընկերություններին է դուրս գրվել․ Արուսյակ Մանավազյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:46
Ռաֆինյան երկարաձգեց «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:33
«Երևանը դեռ կարող է վերադառնալ ՀԱՊԿ»․ Զախարովան դժգոհել է Հայաստանի՝ ԵՄ-ին մերձենալու քաղաքականությունից
Բոլորը

Կողմ եմ «Բարգավաճ Հայաստան»-ի առաջարկին՝ հոգեկան հիվանդները, նաև՝ անգրագետները չպիտի լինեն պաշտոնյա։ Այդ մասին այսօր Factor.am-ի հետ զրույցում ասաց իշխող ուժի պատգամավոր Արթուր Մանուկյանը՝ խոսելով ԲՀԿ-ի կողմից մշակվող նախագծի մասին, ըստ որի՝ հոգեկան խնդիրներ ունեցողներին չթույլատրվի բարձր պաշտոններ զբաղեցնել։

Պատգամավորը կարծում է, որ մեկ այլ օրենքի անհրաժեշտություն էլ կա խորհրդարանի դեպքում. «Օրենք է պետք բերել, որով ճշտվի՝ պատգամավորը կարո՞ղ է իր անուն-ազգանունը մինչև վերջ ճիշտ գրել, նկարագրել՝ ինչպես անցկացրեց ամառը, թեժ աշունը»։

Մյուս կողմից Մանուկյանը պնդում է՝ գործարարությամբ զբաղվողները նույպես չպետք է լինեն խորհրդարանում: «Ժողովուրդ ջան, բիզնեսմեններին մի գործուղեք ԱԺ»,- դիմեց նա քաղաքացիներին։

Դիտարկմանը՝ չի՞ կարծում, որ հենց վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդարացրեց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ներկայությունը խորհրդարանում, երբ ասաց, որ նա օլիգարխ չէ, այլ խոշոր սեփականատեր՝ Մանուկյանն արձագանքեց. «Ես իմ մեղքի բաժինն ընդունում եմ։ Ես՝ որպես կուսակից ընկեր, Փաշինյանին պետք է ասեի՝ Ծառուկյանն ասել է՝ էլ բիզնեսով չի զբաղվում, մի հավատա»։

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Մերի Մարտիրոսյան