07 Մարտ 2022 | 20:40
Մեկ տարում սնունդը թանկացել է 11.4%-ով․ բանջարեղենի գներն աճել են ավելի քան 30%-ով․ նոր տվյալներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս տարվա փետրվարին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, Հայաստանում սննդամթերքն ու ոչ ալկոհոլային խմիչքները թանկացել են 11.4%-ով, իսկ 2022թ. հունվարի համեմատ՝ 0.1%նվազում է արձանագրվել: Այս մասին Factor.am-ը տեղեկանում է Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներից։ Ընդհանուր առմամբ, սպառողական գների ինդեքսը փետրվարին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, աճել է 6,5%-ով, իսկ նախորդ ամսվա՝ հունվարի համեմատ՝ 0,1%-ով։ Սննդամթերքից մեկ …