ԲԴԽ-ն մերժեց դատավոր Աննա Փիլոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունը

Լուրեր

03.11.2026 | 20:44
ԱԳՄԱ նախարարությունը՝ ի գիտություն հայաստանյան արտահանողների
03.11.2026 | 20:30
Մանիպուլյացիաներ՝ TRIPP-ի շուրջ․ ինչ պնդումներ են տարածում ռուսալեզու Telegram ալիքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 20:22
Ավելի քան 150 նախագիծ, 30 հազար այցելու․ TOON EXPO-ն կանցկացվի նոյեմբերի 13-15-ը Մերիդիանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 20:16
Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
03.11.2026 | 20:06
Փաշինյանը Բրյուսելում պատասխանել է Euronews-ի հարցերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 20:00
Իշխանությունն ասում է՝ ժամանակ չկա, Սահմանադրության նախագիծը հրապարակում ենք, բայց մեղադրեց խորհրդին․ հաշտ չենք դրա հետ․ Արթուր Սաքունց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 19:52
Տիգրան Սիմոնյանը նշանակվել է ԿԳՄՍ փոխնախարար
03.11.2026 | 19:40
«Գյումրին մե՛ր քաղաքն է»․ ռուս զինծառայողների կողմից բռնության ու նվաստացման նոր դեպքի մասին ահազանգ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 19:25
78 տարում առաջին անգամ NBA-ի թիմը մրցաշրջանի սկզբում խաղացել է վեց բասկետբոլիստով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 19:15
Հարավային Կորեան և Թուրքիան պայմանավորվել են խորացնել համագործակցությունը միջուկային էներգետիկայի և պաշտպանության ոլորտներում
03.11.2026 | 19:02
Տուսկը հայտնել է, որ Լեհաստանը Կալինինգրադի մարզի հետ սահմանին հատուկ գործողության շրջանակում կանխել է ռուսական կողմից սադրանքը
03.11.2026 | 18:47
Էլմիրա Կարապետյանը՝ աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր. ԼՈՒՍԱՆԿԱՐ
03.11.2026 | 18:35
ՀՀ-ում անազատության մեջ հայտնված անձանց թիվն աճել է 386-ով․ անցնող 11 ամիսների վիճակագրությունը
03.11.2026 | 18:27
Սպիտակ տունը հայտարարել է Մելանյա Թրամփի մասնակցությամբ՝ Վաշինգտոնում ՌԴ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչների հանդիպման մասին
03.11.2026 | 18:18
Փաշինյանն ու Կուպմանը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցությունը տնտեսության և էներգետիկայի ոլորտներում
Բոլորը

Բարձրագույն դատական խորհուրդը, վերադառնալով խորհրդակցական սենյակից, որոշում կայացրեց մերժել Արդարադատության նախարարության միջնորդությունը և կագապահական պատասխանատվության չենթարկել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Փիլոսյանին։

Հիշեցնենք՝ ըստ Արդարադատության նախարարության ներկայացրած միջնորդության հիմնավորումների՝ դատավորի կողմից թույլ են տրվել դատավարական իրավունքի նորմերի խախտումներ։ Մասնավորապես, քաղաքացիական երկու գործերով՝ համապատասխանաբար 12.07.2021 թվականին և 22.10.2021 թվականին, դատավորը կայացրել է պարզեցված վարույթը դադարեցնելու և գործն ընդհանուր հայցային վարույթի կարգով քննելու մասին չհիմնավորված և չպատճառաբանված որոշումներ։ Նշված որոշումները կայացման պահից եռօրյա ժամկետում չեն ուղարկել կողմերին, իսկ մեկ այլ քաղաքացիական գործով դատավորի կողմից չի ապահովվել կողմերի պատշաճ ծանուցումը նշված որոշմամբ 17.08.2021 թվականին նշանակված դատական նիստի վերաբերյալ, որի պայմաններում, կատարված խախտումներն իրենց հերթին հանգեցրել են դատավորի վարքագծի կանոնների խախտման:

Նշենք, որ Փիլոսյանը Արցախի Մարդու իրավունքների նախկին պաշտպան, ընդդիմադիր Ռուբեն Մելիքյանի կինն է։

Մանրամասները՝ տեսանյութում: