ՌԴ-ի կողմից միջուկային զենք կիրառելու վտանգ կլինի, երբ Պուտինը պատերազմում կորցնի բոլոր տարածքները․ Տիգրան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.06.2026 | 20:56
Խորվաթիան վերահաստատել է աջակցությունը ԵՄ-ի հետ ՀՀ խորացող գործընկերությանը. տեղի է ունեցել Սաֆարյան-Մատուշիչ հանդիպում
26.06.2026 | 20:49
Իրանի փոխնախագահ Համիդ Փուրմոհամադին ժամանել է Հայաստան
26.06.2026 | 20:44
Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ․ ՓԾ տնօրենն ընդունել է Ավստրիական Կարմիր խաչի և Հայկական Կարմիր խաչի ընկերությունների ներկայացուցիչներին
26.06.2026 | 20:30
ՌԴ-ի դրդմամբ այդ ուժերը ՍԴ դիմեցին՝ ապալեգիտիմացնելու ընտրության արդյունքը․ կվերցնեն մանդատները՝ ԱԺ կգնան․ Անահիտ Ադամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 20:14
Մագյարն առաջարկել է գաղտնազերծել Հունգարիայի կոմունիստական ​​շրջանի հատուկ ծառայությունների արխիվները
26.06.2026 | 20:00
Ավինյանը պարգևատրել է Վարազդատ Լալայանին, Արսեն Հարությունյանին, Արթուր Դավթյանին և այլ մարզիկների
26.06.2026 | 19:46
ՔՊ-ն նախընտրական քարոզարշավն իրականացրել է պետական բյուջեի հաշվին․ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 19:34
Մարտի 1-ին մի քանի մահ եղել է «Չերյոմուխա»-ի սխալ օգտագործումից. Լևոն Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 19:25
Զինվորական ծառայությունից խուսափելու գործերով հետազոտությունից հրաժարվելու համար քրեական պատասխանատվություն կարող է սահմանվել
26.06.2026 | 19:17
ԴՕԿ-ը Դանիել Իոաննիսյանին վկայի կարգավիճակով ՍԴ հրավիրելու միջնորդություն ներկայացրեց
26.06.2026 | 19:10
Դրոշներ՝ բոլոր համայնքների մուտքերի մոտ․ ՔՊ-ականների նախագիծն ընդգրկվել է ԱԺ արտահերթ նիստի օրակարգում
26.06.2026 | 19:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Նոր պատերազմ կսկսվի՞ ԱՄՆ-ի և Իրանի միջև․ 60-օրյա հրադադարի և «Թրամփի ուղու» ապագան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 18:50
Բոլորի բջջային հեռախոսները՝ մեկ շտեմարանում․ ինչ ռիսկեր է պարունակում Կառավարության նախաձեռնությունը
26.06.2026 | 18:39
Փաշինյանը AMAA բարեգործական ՀԿ–ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր
26.06.2026 | 18:30
Ալեն Սիմոնյանը՝ շարքային պատգամավոր դառնալու ճանապարհին․ ինչ է սպասվում ԱԺ գործող նախագահին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը Factor TV-ին տված հարցազրույցում վերլուծում է Ուկրաինայի դեմ ՌԴ-ի սկսած և գրեթե 7 ամիս ձգվող պատերազմի ներկա փուլը։ Փորձագետի կարծիքով՝ միանշանակ չէ, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարած համառուսաստանյան մոբիլիզացիան պատերազմի ընթացքը կփոխի հօգուտ ՌԴ-ի, քանի որ նախ՝ դեռ անհրաժեշտ է պատրաստել քաղաքացիական կյանքից պատերազմ գնացած անձանց, և հարց է՝ ինչպիսի՞ արդյունավետություն կունենա։ Եվ հետո՝ Ուկրաինան շարունակում է ստանալ արևմտյան արդիական սպառազինությունը, ինչը, նրա գնահատմամբ, չափազանց կարևոր գործոն է պատերազմում։

Տիգրան Գրիգորյանը կարծում է, որ Վլադիմիր Պուտինի սպառնալիքը միջուկային զենք կիրառելու վերաբերյալ, բացառված չէ, որ իրականություն դառնա, երբ ռուսական բանակը կորցնի Ուկրաինայի զավթած տարածքները։ Պետք չէ մոռանալ, որ ատոմային գերտերություններ կան նաև Արևմուտքում, որոնք ունակ են համարժեք պատասխանել, ինչի մասին ակնարկել է ԱՄՆ վարչակազմի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։

Քաղաքագետը հարցազրույցում խոսել է նաև ՀՀ-ին ներկայացվող «միջանցքի» պահանջի մասին, որը, ըստ նրա, ՌԴ-ի և Ադրբեջանի համատեղ ծրագիրն է։ Այդ է պատճառը, որ ՌԴ-ն անգամ չի դատապարտում Ադրբեջանի կողմից ՀՀ-ի բնակավայրերի գնդակոծումները, անգամ ՌԴ դեսպանը չայցելեց Ջերմուկ։ Գրիգորյանը կարծում է, որ ՌԴ-ի համար Թուրքիան և Ադրբեջանն ավելի կարևոր են ՌԴ-ի համար, քան Հայաստանը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Ֆրանսիա, Արմեն Գրիգորյանի աշխատանքային այցը ԱՄՆ նպատակ ունեն դիվանագիտական կոնսոլիդացիա պահովել ՀՀ-ի շուրջ՝ Ալիևի ախորժակը զսպելու։

-Պարո՛ն Գրիգորյան, ծայրաստիճան թեժացել է ուկրաինական պատերազմի դաշտում իրավիճակը։ Մոբիլիզացիա հայտարարած Վլադիմիր Պուտինը հերթական անգամ ակնարկել է ատոմային ռումբ կիրառելու սցենարը «Դա բլեֆ չէ»՝ ասելով։ Այսպես կոչված, «հանրաքվեներ» են անցկացվել Ուկրաինայից գրավված տարածքներում, որոնք ՌԴ-ն այսուհետ կհամարի իրենը։ Կրեմլի խոսնակն արդեն ասել է՝ եթե Դոնբասում, Խերսոնում և Զապորոժիեի հարավային հատվածում հանրաքվեի մասնակիցները, ի վերջո, ՌԴ-ին միանալուն կողմ արտահայտվեն, այդ տարածքները կհամարվեն ՌԴ-ինը, և ագրեսիան կհամարվի ՌԴ-ին ուղղված։ Ինչի՞ կարող է սա բերել։

Դժվար է միջուկային զենքի կիրառման վերաբերյալ հստակ կանխատեսումներ անել, որովհետև իրավիճակն այնքան արագ է փոխվում, որ այն, ինչ հնարավոր չէր երեկ, հնարավոր է այսօր։ Տեսնում ենք, որ ՌԴ-ն այս պատերազմում փոփոխել է իր նպատակներն անհաջողություններից հետո։ Եթե հիշենք Վլադիմիր Պուտինի ելույթը, որի ընթացքում նա հայտարարել է մասնակի մոբիլիզացիայի մասին, ապա այնտեղ ամբողջությամբ ուրիշ շեշտադրումներ էին, քան փետրվարի 24-ի ելույթում։ Եթե պատերազմի սկզբում նա խոսում էր Ուկրաինայի դենացիֆիկացիայի, ապառազմականացման մասին, ապա այստեղ գլխավոր շեշտը դրված էր ՌԴ-ի տարածքային ամբողջականության պաշտպանության վրա։

ՌԴ-ի տարածքային ամբողջականություն ասելով՝ նրանք հասկանում են նաև նոր ձեռք բերված տարածքները։ Ակնհայտ է, որ այդ հանրաքվեներից հետո այդ տարածքները կմիացվեն ՌԴ-ին, և այդ տարածքները հետ գրավելու փորձերը ՌԴ-ն կարող է մեկնաբանել որպես հարձակում իր տարածքների վրա։ Դա չի նշանակում, որ մեխանիկորեն միջուկային զենք կկիրառվի։ Կարծում եմ՝ միջուկային զենք կիրառելու վտանգ գոյություն կունենա, երբ ՌԴ-ն այս պատերազմում կորցնի նույնիսկ իր փոքր ձեռքբերումները։

-Այսինքն՝ ատոմային զենքի կիրառման վտանգ տեսնում եք այն պարագայում, երբ ՌԴ-ն ստիպված կլինի հետ քաշվել իր սահմաննե՞ր։

-Այո՛, հետ քաշվի իր սահմաններ կամ նույնիսկ փետրվարի 24-ի սահմաններ․․․ Այլընտրանք չի մնա ՌԴ իշխանությունների համար, քանի որ պարտությունը Ուկրաինայում կարող է Պուտինի ողջ ռեժիմի վախճանը լինել, և ամեն գնով փորձելու են կանխել նմանատիպ սցենարը։ Մի խոսքով՝ կարծում եմ, որ կա այդ զենքի կիրառման հավանականություն, չեմ կարող գնահատել, թե ինչքան է այդ հավանականությունը, բայց այն, որ նման սցենար հնարավոր է, ակնհայտ է։

-Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հայտարարել է, որ եթե Ռուսաստանը հատի «կարմիր գիծը», Միացյալ Նահանգները վճռական պատասխան կտա«Մոսկվան աղետալի հետևանքների» կբախվի, եթե միջուկային զենք օգտագործի Ուկրաինայի դեմ, քանի որ Միացյալ Նահանգները պատրաստ է խստորեն արձագանքել նման քայլին՝ ԱՄՆ-ը խստորեն կպատասխանի»։ Վաշինգտոնը Մոսկվային ասել է «ավելի մանրամասն, թե դա ինչ է նշանակում»: ԱՄՆ-ն ուղիղ կապ է պահպանում Ռուսաստանի հետ։ Ինչքանո՞վ է մոբիլիզացիայից հետո հավանական ՌԴ-ի հաղթանակը կամ, ընդհանրապես, այսօր ի՞նչ կնշանակի ՌԴ-ի հաղթանակ Ուկրաինայում։

-Ռազմական փորձագետ չեմ, բայց ընթերցելով արևմտյան հեղինակավոր փորձագետների, նշվում է, որ առնվազն մոտ ամիսների ընթացքում որևէ արդյունք չի տալու այդ մոբիլիզացիան, որովհետև այդ զորքը պետք է նորմալ պատրաստվի, և մի շարք այլ գործընթացներ կարող են լինել։ Դրա հետևանքները, գուցե, ամիսներ հետո ինչ-որ կերպ զգացվեն, սակայն ակնհայտ է, որ Ուկրաինան էլ է շարունակում արդիական արևմտյան սպառազինություն ստանալ, և պարզ չէ, թե մարդկանց թվի ավելացմամբ ՌԴ-ն կկարողանա՞ լուծել իր խնդիրները, թե՝ ոչ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան