Դաժան հարց եմ տալիս՝ ինչո՞ւ է ՌԴ-ին պետք ՀՀ-ի պետականության տապալումը․ դրված է Միութենական պետության հարցը․ Ստյոպա Սաֆարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.01.2026 | 18:34
Տիմոշենկոյի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել գրավը
16.01.2026 | 18:25
Անթալիա․ Անի Ամիրաղյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ
16.01.2026 | 18:16
«Ռոսատոմ»-ի ձեռնարկության տնօրենը ձերբակալվել է՝ Ուկրաինայի զինված ուժերին ֆինանսավորելու կասկածանքով
16.01.2026 | 18:11
Բոլոր գերիների վերադարձը ժամանակի հարց է՝ ըստ Ալեն Սիմոնյանի // ՊԵԿ պաշտոնյաներ են կալանավորվել․ ԼՈՒՐԵՐ
16.01.2026 | 18:02
Արդարացվել են Ստեփանակերտի քաղաքապետը և ավագանու հինգ անդամները
16.01.2026 | 18:00
Հայաստանի հավաքականի դարպասապահը նոր պայմանագիր է կնքել
16.01.2026 | 17:55
Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվեց
16.01.2026 | 17:45
Հրատապ մեկ անձից գնումները 2025-ին ավելացել են
16.01.2026 | 17:36
Թուրքիան Իրանում գտնվող իր քաղաքացիներին զգուշավորության կոչ է արել՝ մահացու բողոքի ցույցերի ֆոնին
16.01.2026 | 17:26
ԲԿ-ի փոխտնօրենին և ևս 8 անձի մեղադրանքներ են ներկայացվել զինծառայությունից խուսափելուն օժանդակելու նպատակով կաշառք վերցնելու համար․ ՀԿԿ
16.01.2026 | 17:18
Վրաստանի ՆԳՆ-ն հայտարարել է արմատական ​​ֆաշիստական ​​խմբավորման 16 անդամի  ձերբակալության մասին
16.01.2026 | 17:09
Էնթոնի Ջոշուան վերսկսել է մարզումները մահվան ելքով ավտովթարից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.01.2026 | 17:00
Քննարկվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում և հարակից այլ օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծերը
16.01.2026 | 16:53
36-ամյա տղամարդը ԲԿ-ի պահեստից 11 հենակ էր գողացել, դեղատնից՝ 30 տուփ դեղորայք
16.01.2026 | 16:45
Ուկրաինայում էլեկտրակայաններ չեն մնացել, որոնք չեն ենթարկվել ՌԴ-ի կողմից հարվածների․ Շմիգալ
Բոլորը

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը Factor TV-ին տված հարցազրույցում նշում է, որ ՀՀ-ն վտանգված է ոչ միայն Ադրբեջանի կողմից, այլև ՌԴ-ի, որը Միութենական պետությունը վերականգնելու նպատակ ունի։ Ըստ քաղաքագետի՝ ՌԴ-ն որևէ կերպ չի դատապարտում Ադրբեջանի հարձակումները ՀՀ պետական սահմանների վրա, քանի որ ՀՀ պետականության թուլացումը պետք է ՌԴ-ին թուլացած ՀՀ-ն կդառնա ոչ հրապուրիչ պետություն ԱՄՆ-ի և ԵՄ-ի համար, ըստ այդմ՝ Միութենական պետության կազմում կամ առանց դրա՝ կշարունակի մնալ ՌԴ-ի ազդեցության գոտի։ Այս սցենարը կանխելու իմաստով Ստյոպա Սաֆարյանը կարևոր է համարում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի այցը ԱՄՆ և Նիկոլ Փաշինյանի այցը Ֆրանսիա, երբ փորձ կարվի Արևմուտքի աջակցությամբ կոնսոլիդացիա ապահովել ՀՀ-ի շուրջ՝ թույլ չտալու պետականության կորուստ։

Իսկ ինչո՞ւ պետք է Արևմուտքը շահագրգիռ լինի ՀԱՊԿ-ից դուրս չեկած ՀՀ-ին աջակցել՝ անվտանգային և ինքնիշխանության խնդիրները կարգավորելու։ Ըստ Ստյոպա Սաֆարյանի՝ Հայաստանն ունի աշխարհագրական շատ լավ դիրք, և կարող է կապող օղակ դառնալ Իրանի ու Հնդկաստանի համար Սև ծովի և Արևմուտքի հետ։ Միջուկային հավանական գործարքի իրականացումը ԱՄՆ-ի և Իրանի միջև լրացուցիչ դեր է հաղորդում ՀՀ-ին տարածաշրջանում։ Քաղաքագետը կարծում է, որ ՀՀ-ին աջակցելու դիմաց Արևմուտքն այս փուլում ծանր պայմաններ չպիտի դնի, ինչպես, օրինակ, ՀԱՊԿ-ից դուրս գալն է, ինչը, նրա խոսքով, կարող է հավելյալ անվտանգային ռիսկեր առաջացնել ՀՀ-ի համար։

-Պարո՛ն Սաֆարյան, այսօր երեք կարևոր այց է արձանագրվել, որոնք, թերևս, նկարագրում են գեոպոլիտիկ այն խաչմերուկը, որում ՀՀ-ն է հայտնվել։ Այսօր Ֆրանսիա է մեկնել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը հանդիպել է նաև նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Աշխատանքային այցով Վաշինգտոնում է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Դրան, հիշեցնեմ, նախորդել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի, պետքարտուղար Բլինքենի, ՆԱՏՕ-ի ղեկավար Յենս Ստոլտենբերգի հետ Արարատ Միրզոյանի, Փաշինյանի հանդիպումները։ Եվ երրորդ այցը Բաքու է՝ ՌԴ Պետդումայի խոսնակն է Ալիևի հետ հանդիպել և ասել, որ ՌԴ Պետդուման և Ադրբեջանի Միլի Մեջլիսն առաջիկայում պետք է աշխատեն «Դաշնակցային համագործակցության մասին» պայմանագրի օրենսդրական ապահովման ուղղությամբ․ փետրվարին Ալիևն ու Պուտինը դաշնակցային հարաբերությունների հռչակագիր էին ստորագրել։ Արդյո՞ք սա աշխարհաքաղաքական վեկտորների վերադասավորման գործընթաց է։

-ՌԴ-ի և Ադրբեջանի միջև դաշնակցային համաձայնագիրը ստորագրվեց Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից երկու օր առաջ։ Միայն դրա անվտանգային մասը կարդալը, թե կողմերն ինչ են պարտավորվում, հերիք էր՝ հասկանալու համար, թե ինչ կարող է տեղի ունենալ։ Հիշում եք՝ շաբաթներ անց տեղի ունեցավ Փառուխի յուրացումն Ադրբեջանի կողմից ռուս խաղաղապահների աչքի առաջ։ Այնուհետև ամռանը՝ հուլիսի վերջին և օգոստոսի սկզբին լարվածություն սկսվեց Արցախում, որն ավարտվեց Լաչինը՝ Բերձորը հանձնելով։ Եվ սեպտեմբերի 13-ի էսկալացիայից առաջ ՌԴ-ի, Ադրբեջանի, Իրանի միջև ստորագրվեց «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի մասին հռչակագիր, որով ՌԴ-ն Պետերբուրգից մինչև Ռեշտ-Աստարա ճանապարհ է ստանում՝ ստրատեգիական թիրախավորում էր դա։ Կարելի է համարել՝ դրա գինն էլ վճարեցինք մենք՝ ի դեմս 10 և ավելի քառակուսի կիլոմետրի, որ Ադրբեջանը զավթեց վերջին ագրեսիայի ընթացքում։ Սա ցույց է տալիս, որ եթե մենք չփոխենք որևէ պարամետր այս ամենի մեջ, եթե շարունակենք մնալ թուրք-ադրբեջանա-ռուսական եռանկյունու ներսում, մենք գյուղ առ գյուղ, դիրք առ դիրք հանձնելու ենք։ ՌԴ-ն արդեն չի էլ թաքցնում, ռուս իշխանամերձ փորձագետները չեն էլ թաքցնում, փորձում են մեզ ներկայացնել կայացած փաստ, թե ինչու պետք է ՌԴ-ն չեզոք լինի, ինչու պետք է Ադրբեջանը շարունակի հարձակվել։ Ես դիտում էի Մարկեդենովի հարցազրույցը հայկական մի լրատվամիջոցի, երբ ասում են մեզ, որ համակերպվենք դրա հետ, և որ այս հարձակումը չի լինի վերջինը։ Անգամ ռուսներն են ասում, որ համակերպվեք, վարժվեք նրան, որ Ադրբեջանը ձեզ վրա է հարձակվելու։

-Իսկ ո՞րն է գինը, որ ստանում է Մոսկվան՝ աչք փակելով ՀՀ-ի դեմ հարձակումների վրա։

-Հիշում ենք անցյալ տարի հունիսին Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպումը, որտեղից դուրս գալուց հետո Ադրբեջանի նախագահը Պուտինի անունից հայտարարություն արեց, ինչը շատ տարօրինակ էր։ Նա ասաց, որ իր և Վլադիմիր Պուտինի մեջ կա փոխըմբռնում «Զանգեզուրի միջանցքի» թեմայով, այսինքն՝ Պուտինը համաձայն է դրան։ Հիմա արդեն չեն էլ թաքցնում, որ ՌԴ-ն է շահագրգիռ միջանցքներով, թեպետ՝ ՀՀ-ում մի քանիսս գիտեինք, որ 2000-ականներին Մեղրիի պլանը նաև ռուս համանախագահի ձեռքով եղավ։ Այսինքն՝ շուտվանից գիտեինք, որ դա համատեղ՝ ռուս-ադրբեջանական նախաձեռնություն է, և միայն Ալիևի գաղափարը չէ։ Ակնհայտ է, որ ՀՀ իշխանությունները համոզվել են, որ այսպես շարունակվելու դեպքում Արցախում ենք գյուղեր կորցնելու, ՀՀ-ում ենք դիրքեր և տարածքներ կորցնելու, որովհետև, ըստ էության, որևէ կերպ ՌԴ-ն քայլ չարեց, որ հետ շրջի 2021-ի մայիսի 12-ին ադրբեջանական ներթափանցումը։

-Ի՞նչ է նշանակում այն փաստը, որ Ադրբեջանը հարձակում է գործում հենց Հայաստանի սահմանի վրա, և ոչ, օրինակ, Արցախի։

-ՀՀ սահմանի վրա հարձակումն արդեն նշանակում է, որ խնդիրն ամենևին Արցախի կոնֆլիկտի լուծումը չէ, այլ խնդիրը ՀՀ պետականության տապալումն է։ Այս սահմռկեցուցիչ փաստից հետո հարց է ծագում․ մենք բոլորս կարո՞ղ ենք փաստարկել, թե ինչու է դա պետք Ադրբեջանին։ Ես հարց եմ տալիս՝ ինչո՞ւ է ՀՀ-ի թուլացումը պետք ՌԴ-ին։

-ՌԴ-ն ՀՀ-ի՝ Միութենական պետությանն անդամակցելու խնդրանք ստանալու նպատա՞կ ունի՝ անվտանգության սպառնալիքներ առաջացնելու հետևանքով։

-Այո՛, դա առաջինն է։ Երկրորդ՝ երբ ՀՀ-ն դե ֆակտո զրկվում է պետականությունից, դառնում է ոչ գրավիչ երկիր Արևմուտքի՝ Բրյուսելի կամ Վաշինգտոնի համար։ Ահա ինչու է Ադրբեջանը որպես կեղտոտ գործիք պետք Մոսկվային, որ թուլանա ՀՀ պետականությունը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան