ԱՄՆ-ն Ուկրաինայի ԶՈՒ-ին թույլատրել է բրիտանական Storm Shadows-ներով հարվածել Ռուսաստանի խորքին․ Times

Լուրեր

09.09.2026 | 09:59
Պաշտպանության նախարարի չսպասված այցը Արարատյան հովտի զորամասերից մեկը
09.09.2026 | 09:44
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
09.09.2026 | 09:34
Կալանավորված տղամարդու որդին հոր միջնորդությամբ դիմել է քրեական ենթամշակույթի ներկայացուցչի․ ՆԳՆ ոստիկանություն
09.09.2026 | 08:46
Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու Միջազգային տիեզերական գագաթնաժողովին
08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
08.09.2026 | 22:18
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ևս 10 երկիր արգելել են Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից ապրանքների ներմուծումը
08.09.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի միլիարդները մի բանակի ունեցվածք է․ ՀՀ-ի դեմ մեծ հանցագործություն է տեղի ունեցել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
08.09.2026 | 21:22
ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես
08.09.2026 | 21:05
Բաքվի դատարանը ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանին դատապարտել է 13 տարվա ազատազրկման
08.09.2026 | 20:50
Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը. որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
Բոլորը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը հրաժարվել է Ուկրաինայի կողմից բրիտանական «Storm Shadow» հեռահար հրթիռների կիրառման առարկություններից, գրում է The Times պարբերականը՝ հղում անելով բրիտանացի պաշտոնյաներին։ Ըստ նրանց՝ այս կապակցությամբ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը փոխել է հանրային հռետորաբանությունն այս հարցում։

Storm Shadow-ի խոցման միջակայքը 250 կմ-ից մինչև 560 կմ է՝ կախված մոդիֆիկացիայից: Այդ հրթիռներն ուղղորդելու համար անհրաժեշտ են ամերիկյան արբանյակներից ստացված տվյալներ և քարտեզագրական հատուկ տվյալների բազա, հետևաբար, դրանց կիրառման կարգը պետք է համաձայնեցվի ԱՄՆ-ի հետ։

Նոյեմբերի 17-ին ԶԼՄ-ներում տեղեկություն հայտնվեց, որ ԱՄՆ նախագահը թույլ է տվել Ուկրաինային օգտագործել ամերիկյան ATACMS հրթիռները (հեռահարությունը՝ մինչև 300 կմ) Ռուսաստանի վրա հարձակումների համար։

Այս որոշման մասին Քիր Սթարմերին հայտնել են հրապարակումից երեք օր առաջ, գրում է The Times-ը։ Պարբերականը նշում է, որ հաշվի առնելով Սպիտակ տան կողմից հաստատման բացակայությունը՝ Մեծ Բրիտանիայի վարչապետը որոշել է ընդհանրապես չմեկնաբանել Լոնդոնի մտադրություններն այս թեմայով։

«Կան շատ լավ գործառնական պատճառներ, թե ինչու պետք է զգույշ լինենք մեր ասածներում։ Վերջին բանը, որ մենք ուզում ենք անել, Պուտինին ռազմավարական առավելություն տալն է մարտի դաշտում»,- The Times-ին ասել է անանուն աղբյուրը:

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի