Աշխատաժողով՝ տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության շրջանակում

Լուրեր

26.05.2026 | 11:40
«Կարա՞ս ստեղով գաս, ինձ մի քիչ բան տաս», «Մի քիչ ինչքա՞ն»․ ՀԿԿ նոր ձայնագրությունը
26.05.2026 | 11:33
«Սերժ Սարգսյանը գլուխ է գովացել․ առաջին անգամ заводской Դ-30 հրանոթ ունեցել ենք 2023-ին»․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.05.2026 | 11:22
ԱՄՆ-ն «ինքնապաշտպանական հարվածներ» է հասցրել Իրանին՝ Հորմուզի նեղուցի շուրջ
26.05.2026 | 11:13
Կալուգայում 60-70-ականներին ծնված գրեթե բոլորի արտասահմանյան անձնագրերում կա ФСБ -ի մասին նշումը․ Նարեկ Կարապետյան
26.05.2026 | 11:07
«Միլանը» հեռացրել է գլխավոր մարզիչին ու ղեկավար կազմին
26.05.2026 | 10:59
Բաքվում այսօր մեկնարկում է Արցախի նախկին ղեկավարների դատավճիռների բողոքարկման քննությունը
26.05.2026 | 10:54
Զորահանդեսի կազմակերպչական աշխատանքների շրջանակում հնչել է թնդանոթի 3 կրակոց
26.05.2026 | 10:40
«Վոլֆսբուրգն» առաջին անգամ դուրս է մնացել Բունդեսլիգայից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.05.2026 | 10:32
Քվորում չկա, ԱԺ նիստին ներկա է 5 պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.05.2026 | 10:27
Պուտինը ստորագրել է արտերկրում ՌԴ քաղաքացիներին «պաշտպանելու» համար բանակի ներգրավման մասին օրենքը
26.05.2026 | 10:23
Հայ շախմատիստները մեկնարկել են կանանց Եվրոպայի առաջնությունում
26.05.2026 | 10:18
16-րդ պոլիկլինիկայի շենքի օտարման գործով Քանաքեռ-Զեյթունի նախկին թաղապետի քրգործը փոխանցվել է դատախազին
26.05.2026 | 10:14
Արարատ Միրզոյանն ու Մարկո Ռուբիոն փոխըմբռնման հուշագիր են ստորագրելու․ Պետդեպ
26.05.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
25.05.2026 | 23:41
Գյումրիի արտահերթ ընտրություններ ենք իրականացնելու. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Դեկտեմբերի 20-ին և 21-ին Եվրոպայի խորհրդի Համագործակցության ծրագրերի բաժնի կողմից «Հայաստանում տեղահանված բնակչության համար մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքների ամրապնդում» ծրագրի շրջանակում տեղի է ունեցել ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության ներկայացուցիչների վերապատրաստում` տեղահանված անձանց իրավունքների ապահովման վերաբերյալ։

Աշխատաժողովին ներկա էր ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը։ ՆԳ նախարարի տեղակալն արձանագրել է, որ ռազմավարական նպատակի առումով ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում ոչինչ չի փոխվել․ ՄՔԾ-ն շարունակելու է մատուցել քաղաքացիակենտրոն ծառայություն՝ հիմքում ունենալով հանրային քաղաքացիության մեջ արժեքահեն սկզբունքի կիրառությունը։

Փոխնախարարը նշել է, որ ոլորտում հիմնարար սկզբունքը աշխատակցի, ծառայողի արժանիքն է, մասնավորապես, գիտելիքներն ու հմտությունները՝ ընդգծելով, որ կարևոր է յուրաքանչյուր աշխատակցի որակավորման բարձրացումը․ Ծառայությունը պետք է ունենա մրցունակ աշխատակազմ։
Աշխատաժողովին մասնակցել են ՄՔԾ տարածքային ստորաբաժանումների ղեկավարները, վարչությունների ներկայացուցիչներ և միջոցառումը կազմակերպած Եվրոպայի խորհրդից ազգային փորձագետներ։

Ծառայության պետ Նելլի Դավթյանը ամփոփել է 2024 թվականին կատարած աշխատանքները, արձանագրել, որ 2023 թվականին Ծառայության առջև դրված բոլոր մարտահրավերները հաղթահարվել են, և մեկ տարվա կտրվածքով Ծառայությունում իրականացվել են զգալի աշխատանքներ բարեփոխումների ուղղությամբ։

Մասնավորապես՝
– մեկնարկել են կացության կարգավիճակների տրամադրման գործընթացի թվայնացմանն ուղղված աշխատանքները,
– ԱԺ–ում առաջին ընթերցումն է անցել ՀՀ քաղաքացիություն ստանալու և դադարեցնելու գործերի վարման էլեկտրոնային համակարգի վերաբերյալ օրենսդրական նախագիծ,
– մեկնարկել են ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման շուրջ բանակցությունները,
– ավարտվել է 1988-1992 թվականներին Ադրբեջանում էթնիկ զտումների հետևանքով բռնի տեղահանված 300․000-ից ավելի հայերի անձնական տվյալների թվայնացման գործընթացը։

Նելլի Դավթյանը ներկայացրել է 2025 թվականին իրականացվելիք աշխատանքների ուրվագծային քարտեզը, անդրադարձել ակնկալվող խնդիրներին։

Եվրոպայի խորհրդի ազգային փորձագետներ Տաթևիկ Բեժանյանը և Սերգեյ Ղազինյանը մասնակիցների հետ քննարկել են ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ծառայությունների մատուցման հարցում ՄՔԾ բաժինների ունեցած խնդիրները (հերթերի կառավարումից մինչև բովանդակություն, գործարքների ծավալներից մինչև հասցեագրում այլ մարմիններ)։

Աշխատակիցները ներկայացրել են տեղահանված անձանց հետ աշխատանքի շրջանակում առավել հաճախ հանդիպող խոչընդոտները, քննարկվել են դրանց լուծման տարբերակները։

ՄՔԾ պետ Նելլի Դավթյանը վստահեցրել է, որ աշխատակիցների որակավորման աշխատաժողովները կրելու են պարբերական բնույթ՝ մասնագիտական կարողություններն ու գործնական գիտելիքները ընդլայնելու նպատակով։