Ոտքով փախուստ երկրից, զրահամեքենա՝ Լարսում,10․000 դոլար արժողությամբ տոմսեր, ակցիաներ. ՌԴ-ն՝ մոբիլիզացիայի օրերին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Ռուսաստանում հայտարարված «մասնակի մոբիլիզացիան» քաոսային է ընթանում․ ցույցեր, զորակոչի հետ կապված թերացումներ, երկրից քաղաքացիների զանգվածային արտահոսք։ Միաժամանակ, Կրեմլը խստացնում է կանոնները։

Հանգստյան օրերին մի քանի սահմանային անցակետերում կիլոմետրանոց խցանումներ ու հերթեր են, Ռուսաստանից ավիատոմսերի գները հասել են աստղաբաշխական թվերի, իհարկե եթե առհասարակ տոմսեր հնարավոր է գտնել։ Ռուսաստանցիներից շատերը փորձում են լքել երկիրը որքան հնարավոր է շուտ, իսկ համազգային ցույցերի ժամանակ հազարավոր այլախոհներ են ձերբակալվել:

Բազմաթիվ են նաև զինկոմիսարիատների վրա հարձակումների դեպքերը։ Մի քանի լրատվամիջոցներ էլ միաժամանակ հայտնել են, որ Կրեմլը մոտ ապագայում կարող է փակել սահմանները, թեև Պեսկովը այսօր հայտարարել է, որ նման որոշում առայժմ չկա։ Մինչ այդ, որոշ լրատվամիջոցների հաղորդմամբ, օրինակ ՌԴ «Պուլկովո» օդանավակայանում զինվորական կոմիսարիատներից ստացվել են մասնակի մոբիլիզացիայի ենթակա անձանց ցուցակները։ Այդ ցուցակներում ընդգրկվածներին չեն թույլ տալիս հատել սահմանը։

Բլոգեր Նիկոլայ Լևշիցն իր հերթին հայտնել է, որ Վրաստանի հետ սահմանին գտնվող Վերին Լարսի անցակետ են ժամանել զրահափոխադրիչով ռուս զինծառայողներ։ Անդրադառնալով ականատեսների վկայություններին՝ Լևշիցը նշել է, որ «սահմանային անցակետի մոտ զինվորական անցակետ է տեղադրվում»։

ՌԴ սահմանապահ վարչությունից սա բացատրել են նրանով, թե զրահափոխադրիչը շարժվում է այնտեղ, սակայն չի գնում՝ անցակետ տեղադրելու համար, դա կանխարգելիչ քայլ է այն դեպքի համար, եթե պահեստազորայինները ցանկանան ճեղքել անցակետը և առանց սահմանային որևէ ձևակերպում իրականացնելու փորձեն հեռանալ երկրից։

Մինչ այդ, Դաղստանում՝ Հյուսիսային Կովկասում Ռուսաստանի ամենաաղքատ շրջաններից մեկում, մոբիլիզացիայի դեմ փողոց դուրս եկած ցուցարարների ու ոստիկանների միջև բախումներ են գրանցվել։ Մարդիկ փակել են մայրուղին և վանկարկել «Ո՛չ պատերազմին», իսկ ուժայիններն օդ են կրակել։ Բողոքավորները նաև փակել են Խասավյուրտ-Մախաչկալա մայրուղին։ Ավելի ուշ Մախաչկալայում սկսվել է բողոքի ակցիա՝ հիմնականում կանանց մասնակցությամբ։ Բողոքի ակցիայի մասնակից կանայք վիճել են ոստիկանների հետ՝ հայտարարելով, որ պատերազմը սկսել է Ռուսաստանը։

Յակուտիայում նույնպես մարդիկ հավաքվել են հրապարակում ու հակապատերազման կոչեր հնչեցրել։

ОВД-Инфо անկախ մոնիթորինգային խմբի տվյալներով՝ ՌԴ-ի տարբեր քաղաքներում մոբիլիզացիայի դեմ բողոքի ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել ավելի քան 2000 մարդ, որոնցից 798-ը միայն շաբաթ օրը։

Միաժամանակ, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին գերի հանձնված ռուսաստանցի զինվորներին առաջարկել է երաշխավորված պաշտպանություն։

«Ցանկանում եմ եվս մեկ անգամ ընդգծել՝ ելք կա։ Չենթարկվե՛լ հանցավոր մոբիլիզացիային։ Փախչե՛լ կամ Ուկրաինային գերի հանձնվել առաջին իսկ հնարավորության դեպքում։ Խնդրում եմ լրատվական դաշտում մեր բոլոր ընկերներին՝ աջակցել այս ուղերձի տարածմանը։ Ինչքան շատ ՌԴ քաղաքացիներ ցանկանան պաշտպանել իրենց կյանքը, այդքան ավելի շուտ կավարտվի այս հանցավոր պատերազմն ընդդեմ Ուկրաինայի ժողովրդի դեմ»,- հայտարարել է Զելենսկին։

Իսկ Միացյալ Նահանգները նախազգուշացրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, որ խստորեն կպատասխանի Ուկրաինայի դեմ միջուկային զենքի ցանկացած կիրառմանը և Մոսկվային բացատրել է «աղետալի հետևանքները», որոնց հետ նա կբախվի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տաթև Ֆռանգյան